Անգլերենի ուսուցողական In-Class տեսանյութերը՝ «Ռոստելեկոմի» սմարթ հեռուստատեսությամբ 7 նոյեմբերի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ից «Ռոստելեկոմը», համագործակցելով New Way ուսումնական կենտրոնի հետ, պաշտոնապես ներկայացնում է նոր` In-Class անգլերենի ուսուցողական տեսանյութերի շարքը՝ նախատեսված ընկերության Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար: In-Class հավաքածուի միջոցով «Ռոստելեկոմի» բոլոր բաժանորդները հնարավորություն են ստանում առանց որևէ վճարի սովորելու և բարելավելու իրենց անգլերեն լեզվի իմացությունը։ In-Class տեսանյութերը հասանելի են «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարանի հատուկ բաժնում, ինչը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում օգտվելու որակյալ բովանդակության ծառայությունից։ Ուսուցողական հոլովակները պատրաստվել և մշակվել են New Way ուսումնական կենտրոնի որակավորված մասնագետների կողմից՝ անգլերենի ուսուցման ESL (English as a Second Language) և EFL (English as a Foreign Language) համակարգերի ստանդարտներին համապատասխան։ Հատկանշական է, որ ներկայացված տեսանյութերը հայալեզու են․ նախատեսվում է նաև ընդլայնել In-Class ծառայության միջոցով տրամադրվող բովանդակության ծավալները՝ պարբերաբար ավելացնելով տեսանյութերի քանակն ու ներառելով այլ բաժիններ ու թեմաներ։ «Սա նոր ուղղություն է, որը մենք զարգացնում ենք՝ հասանելի դարձնելով մեր բաժանորդների համար կրթական բովանդակություն Սմարթ հեռուստատեսության միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է օգտվել այս ուսուցողական նյութերից, զբաղվել ինքնակրթությամբ և զարգացնել մեր օրերում այդքան կարևոր հմտությունները»,- նշել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Հոլովակները «Ռոստելեկոմի» բոլոր բաժանորդների համար բաց են օգտագործման համար և մատչելի կիրառության մեջ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |