▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մակարյանը բա՞րձր է պահում «հայուհու կերպարը». ԱՄՆ-ում ո՞ւմ տանն է նա ապրում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կայքերից մեկի հետ զրույցում Մերին, ի պատասխան իր հղության մասին լուրերի, նշել է, որ հնարավոր չի ինքը հղի լինի, քանի որ նա ամուսնացած չէ։ Իրականում «Հայուհու կերպարին» վայել ու հայուհու վայել պատասխան է տվել դերասանուհին, բայց մի քանի հարց է առաջանում։ 

Եթե նրանք ամուսնացած չեն ու պահպանվում է հայ ավանդական ընտանիքի բոլոր կաննոները, ուրեմը կարելի է եզրակացնել, որ Մերին իր նշանածի հետ մեկ տան մեջ չի ապրում, այդ դեպքում ո՞ւմ մոտ է ԱՄՆ-ում բնակվում Մերի Մակարյանը։ Եթե ԱՄՆ-ում այդ դերասանուհին հարազատներ ու բարեկամներ ունի ովքեր կարող են նրան պահել ու բնակության համար տարածք տրամադրել, ինչի Մերին շուտ չէր տեղափոխվել կամ ինչո՞ւ նա չսպասեց ամուսնանա ու նոր տեղափոխվի և վերջապես՝ ինչի նշանադրությունը ԱՄՆ-ում չկայացավ։ 

ԱՄՆ մեկնելու համար վիզա ստանալը հայերի համար ամենադժվար գործընթացներից մեկն է, այդ դեպքում ի՞նչպես է Մերին կարողացել մի քանի օրում այդ հարցը լուծել ու անարգել մեկնել, եթե նրանք ամունսացած չեն ու չեն ներկայացրել ամուսնությունը հաստատող որևէ փաստաթուղթ։ 

Հետևելով նրանց կողմից հրապարակված լուսանկարներին՝ կարելի է եզրակացնել, որ Մերին ու իր ապագա ամուսինը իրարից մեկ րոպե անբաժան չեն մնում։ Ապրի հայուհու կերպարը ԱՄՆ-ում բարձր պահել ցանկացող  դերասանուհին։ 

խնդիրը միայն այն է, որ մեր դերասանուհու նշանադրված կյանքում շատ բաներ ամուսնական կյանքին է նմանվում, բայց չեմ էլ փորձի մի պահ կասկածել Մերիի՝ իսկական հայուհու լինելու ու մինչև ամուսնանալը ոչ մի երեխա ունենալու վեհ նկրտումների վրա։ 

Հեղինակ՝ ԿռիԾիԿ /Boomnews.am/ 

Կարդացեք նաև` Մերի Մակարյանը՝ նշանադրության, սիրելիի, իր առջև դրված սահմանափակումների և սպասվող հարսանիքի մասին

Մերի Մակարյանը՝ սիրելիի հետ ծանոթության, սպասվող ամուսնության և մայրանալու երազանքի մասին

Հայրը լքեց նրանց, երբ նա 11 տարեկան էր. Մերի Մակարյանի խոստովանությունը` ծանր անցյալի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին