▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է արձագանքում Արամեի պրոդյուսերը՝ Մհերի երգը «գողանալու» մեղադրանքին

 

Մայրության և գեղեցկության օրը երգիչ Արամեն ներկայացրեց իր նոր՝ «Ты лучшая» երգը և տեսահոլովակը՝ նվիրված իր կնոջը՝ Աննա Թովմասյանին: Տեսահոլովակի՝ համացանցում հայտնվելուց հետո, ինչպես արդեն սպասելի էր, բացի դրական արձագանքներից, եղան նաև բացասականները: Եվ, թերևս, բացասականն այն էր, որ Արամենի նոր երգը համացանցային օգտատերերից շատերը նմանեցրին Մհեր Արմենիայի՝ «Ты моя невеста» երգին: Ավելին, շատերի կարծիքով՝ երկու երգերը ոչ թե նման են, այլ՝ նույն երգն են:

Asekose.am-ը կապ հաստատեց Արամեի պրոդյուսերի՝ Սյոմա Կոդաբաշյանի հետ՝ այս առիթով ստանալու նրանց մեկնաբանությունը:

«Գիտեք ինչ, մենք այնքան զբաղված ենք, որ նույնիսկ ժամանակ չունենք հետևելու համացանցում կատարվող նմանատիպ իրադարձություններին: Ինչպես իրենք իրենցով գրում են այդ նյութերը, տարածում են, թող այդպես էլ շարունակեն»,- նշեց Սյոմա Կոդաբաշյանը:

Իսկ հարցին՝ արդյո՞ք իր կարծիքով երգերը նման են միմյանց, Սյոման պատասխանեց.

«Կոնկրետ ես շատ սիրում եմ Մհերին և նրա երգը, բայց ինքս նմանություն չեմ տեսնում: Ես երաժիշտ չեմ, եթե ուզում եք, մամուլի ասուլիս հրավիրեք, հասկացեք` երգերը նմա՞ն են միմյանց, թե՝ ոչ: Դա այնքան բարդ հարց է, որ ոչ ոք հստակ որևէ բան չի կարող ասել»,- Asekose.am-ի հետ զրույցում նկատեց Արամեի պրոդյուսերը:

Վերջում ևս մեկ անգամ ներկայացնում ենք Asekose.am-ի պատրաստած տեսանյութը՝ Արամեի և Մհերի երգերի հիման վրա՝ հետևությունները թողնելով ձեզ:

Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան


Կարդացեք նաև՝ Արամեի նոր` «Ты лучшая» երգը Մգեր Արմենիայի «Ты моя невеста»-ի պլագիա՞տն է

  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին