Բաժիններ՝

«Նախ քաղաքացու հոգսերը պիտի հոգալ, հետո քաղաքացու օր նշել». Քաղաքացիները՝ Քաղաքացու օրվա մասին

Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ նշվելու է՝  որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին:

Այդ օրն անցկացվող միջոցառումների համար Կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից  124 միլիոն 146 հազար դրամ կամ մոտ 250 հազար դոլար հատկացնել։

168.am-ի հարցախույզը, սակայն, ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիների շրջանում կառավարության որոշումը միանշանակ չի ընդունվել.  Քաղաքացու տոնը քաղաքացիներից շատերի սրտով չէ, ովքեր էլ որ դեմ չեն, անտարբեր են:

Տիկին Անահիտը տոնի մասին տեղեկացավ 168.am-ից ու զարմացավ, թե ինչպես է հնարավոր նման տնտեսական պայմաններում այդպիսի գումարներ ծախսել.

«Նախ՝ քաղաքացու հոգսերը պիտի հոգալ, որ քաղաքացին կարողանա նորմալ ապրել, թոշակառուն կարողանա ամենաչնչին սնունդն ունենալ, ցրտից տաքանալ։ Ուզում ենք, չէ՞, տնտեսական աճ տեսնել, երկիրը բարգավաճի. ծախսե՛նք նպատակային»։

Նպատակային ծախսի մասին է խոսում նաև 60-ամյա Վարուժանը, ով կարծում է, որ այդ գումարով կարելի էր հոգալ աշխատատեղերի խնդրի մասին. «Իսկ ինչի՞ մի գործարան չլինի՝ ես իմ աշխատատեղն ունենամ, աշխատեմ»։

«Ով ընտրել է, թող նա մտածի. Ես իրեն չեմ ընտրել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է  Վերնիսաժի հնաբնակներից մեկը։

Համաքաղաքացիները նկատում են, որ թեման  հիշեցնում է նոր տոնածառի պատմությունն ու դրա համար Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված շուրջ 71 միլիոն դրամը։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս