×


Beosound Theatre. կինոթատրոնի հզոր եւ կլանող մթնոլորտը ձեր տանը

Կինոյի ու որակյալ ձայնի սիրահարները վաղ թե ուշ իրենց հին տնային տեխնիկան փոխարինում են նոր տեխնիկայով՝ ժամանակին համընթաց եւ այսօրվա պահանջներին համապատասխան: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ձայնային վահանակների վրա, որոնց օգնությամբ կարող եք արագ բարելավել հեռուստացույցի բարձրախոսների հնչողությունը: Բացի այդ, ձայնային վահանակները կարող են փոխարինել մի քանի բարձրախոսներից բաղկացած հսկայական աուդիո համակարգերին: Ձայնային վահանակները ոչ միայն զգալիորեն բարձրացնում են ձայնի որակը, այլեւ հրաշալի տեղավորվում տան, բնակարանային տարածության մեջ՝ դառնալով ինտերիերի հիանալի դիզայներական հավելում:

Դանիական աուդիո ապրանքանիշի՝ Bang & Olufsen-ի նորարարական եւ մանրակրկիտ մշակած բարձրորակ Beosound Theatre ձայնային վահանակի օրինակով մենք ցույց կտանք, թե ինչպես է այս աուդիո համակարգը՝ նախագծված որպես աշխարհի ամենահզոր եւ կլանող աուդիո համակարգ, վերասահմանում  կինեմատոգրաֆիայի հնչողությունը եւ դրա տեխնիկական այլ հատկանիշները տնային պայմաններում:


Հզոր ձայնի, առաջադեմ տեխնոլոգիական հարթակի եւ Beosound Theatre-ի մոդուլային կառուցվածքի շնորհիվ ընկղմվում ես մի քանի բարձրախոսներից բաղկացած աուդիոհամակարգի մեջ, որը հեշտությամբ տեղավորվում է ցանկացած էկրանում:  Beosound Theatre-ն իրական կինոթատրոնի միջավայր է ստեղծում ձեր տանը: Շնորհիվ իր մոդուլային կառուցվածքի, որը թույլ է տալիս թարմացնել, այլ ոչ թե փոխարինել վահանակը, այն կծառայի տասնամյակներ:



Վահանակը ստեղծում է կինոթատրոնի հզոր եւ կլանող միջավայր շնորհիվ  ներկառուցված 12 բարձրախոսների, ներառյալ երկու հատուկ պատրաստված 6,5 դյույմանոց ցածր հաճախականությամբ բարձրախոսների եւ 800 Վտ հզորությամբ ուժեղացուցիչի, որն ապահովում է մինչեւ 112 դԲ ձայնային ճնշում: Ձայնի հստակությունն ապահովում է հատուկ պատրաստված կենտրոնական ալիքը,  որտեղ բարձր հաճախականությամբ բարձրախոսը տեղադրված է  ուղիղ միջին հաճախականությամբ բարձրախոսի դիմաց, ինչն էլ ձայնն ավելի ճիշտ է բաշխում, հետեւապես բարձրացնում ձայնի որակը:

Հիմնվելով Bang & Olufsen-ի առաջատար Beolab 90 բարձրախոսների համար մշակված հատուկ ձայնային կառավարման ֆունկցիաների  առանձնահատկությունների վրա՝ Beosound Theater-ը ներկայացնում է ձայնի նոր եռաչափ ուղղություն՝ ուղիղ, կողային եւ դեպի վեր հնչող, այսինքն դրայվերներն աշխատում են ոչ միայն միասին ձայն ստեղծելու համար, այլեւ ձայնային ճառագայթներն ուղղում են լայնությամբ կամ այլ ուղղությամբ:


Օգտագործվում է նաեւ այնպիսի տեխնոլոգիա, որը ձայնը հեռացնում է ունկնդրից, ինչը մեծացնում է տարածության զգացողությունը եւ ապահովում է կլանող էֆեկտ:

Վարպետության  եւ դիզայնի եզակի մոտեցումը նպաստում է նրան, որ մոդուլային  սկզբունքների հիման վրա դուք հեշտությամբ կարող եք ձայնային համակարգը վերածել պատի կամ հատակի ամբողջական համալիրի Bang & Olufsen հեռուստացույցի հետ, որպեսզի այն կատարյալ կերպով տեղավորվի ինտերիերի մեջ եւ չզբաղեցնի ավելի մեծ տարածք, քան առկա հեռուստացույցը:

Մոդուլային կառուցվածքը կիրառելի է նաեւ հեռուստացույցի էկրաններին եւ ձայնային վահանակի փոփոխվող կափարիչի դեպքում: Ալյումինե  «թեւերը»՝ կախիչները նաեւ երկարում են ավելի մեծ տրամագծով էկրանների հետ օգտագործման դեպքում, միաժամանակ առաջարկելով այլ՝ կատարյալ ինտեգրված լուծումներ սարքի երկարակեցության համար: Դրա համար մշակվել են հատուկ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս թարմացնել ձեր արտադրանքը, այլ ոչ թե փոխարինել այն նորով,  ժամանակի հետ շարունակել զարգացնել սարքը, այնպես ինչպես նշված է վերեւում:


Beosound Theatre-ի կախիչը թույլ է տալիս գրեթե ցանկացած էկրան միացնել ձայնային վահանակին. այլեւս կարիք չկա ներդրումներ կատարել նոր հեռուստացույցի ձեռք բերելու մեջ, կարելի է պարզապես ընտրել լավագույնը հեռուստացույցը: Ինտերֆեյսի կախիչը շարժիչով է եւ անխափան կապ է ստեղծում տակդիրի եւ հեռուստացույցի էկրանի միջեւ, կախիչն ունի խցիկ՝ խելացի կարգավորիչ տուփերի համար եւ թաքցնում է ավելորդ մալուխները՝ ներկայացնելով հեռուստացույցը որպես մեկ ամբողջություն:

Beosound Theatre-ը կարող է օգտագործվել նաեւ որպես հատուկ ձայնային համակարգ՝ ընձեռելով տնային կինոթատրոն ստեղծելու նոր հնարավորություններ: Յոթ ներկառուցված ելքերով եւ մինչեւ 16 արտաքին բարձրախոսների աջակցությամբ, այն կարող է դառնալ ամբողջական Dolby Atmos 7.1.4 ձայնային համակարգի սիրտը:


Beosound Theatre-ը բասերի կառավարման նոր համակարգով է, որի նմանօրինակը չկա, այն առավելագույնի է հասցնում ամբողջ համակարգի ներուժը եւ օգնում է վերահսկել ռեզոնանսը սենյակում, երաշխավորելով, որ տարբեր բարձրախոսներն աշխատեն միասին եւ ո՛չ միմյանց դեմ: Ձայնային վահանակը շարունակում է Beolab 8000-ի, Beolab 18-ի եւ Beolab 28-ի դիզայնի փիլիսոփայությունը, որի նպատակն է  տպավորություն ստեղծել, որ ծանր ձայնը հավասարակշռվում է մի կետի վրա: Beosound Theatre-ի դիզայնն արտացոլում է առագաստանավերի նրբագեղությունը,  տպավորություն ստեղծելով, որ այն հենված է օդում լողացող ալյումինե սայրին:

Beosound Theatre-ն ունի Roomsense-ի տեղադրման նոր տեխնոլոգիա, այսինքն երբ արտաքին խոսափողը տեղադրվում է ունկնդրման դիրքում: Beosound Theater-ը կաշխատի Bang & Olufsen հավելվածի հետ՝ չափելու ունկնդրից մինչեւ ձայնային վահանակ եղած  հեռավորությունը՝ յուրաքանչյուր բարձրախոսին հատկացնելով դեր՝ հիմնվելով տեղադրման դիրքերի վրա: Այն կկատարի նաեւ ձայնային փոխհատուցում յուրաքանչյուր բարձրախոսի համար՝ եթե տեղադրվում է առանձին, պատի մոտ կամ անկյունում, ինչպես նաեւ ընդհանուր սենյակի փոխհատուցում` անցանկալի ռեզոնանսից խուսափելու համար:


Roomsense-ը կատարյալ կարգավորվում է վայրկյանների ընթացքում՝ թույլ տալով սենյակները կահավորել այնպես, ինչպես ցանկանում եք, այլ ոչ թե բարձրախոսների տեղադրմանը համապատասխանեցնելով:

Soundbar-ը Bang & Olufsen-ի սեփական ծրագրային հարթակով է, որը կոչվում է «Mozart», այն շարունակում է արտադրանքի անխափան կապի ավանդույթը՝ ստեղծելով այնպիսի տնային աուդիո համակարգ, որը կծառայի սերունդներ:  «Mozart»-ը համալրված է վերամշակող հզորությամբ եւ հիշողությամբ, ինչը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում ներդնել նոր հնարավորություններ, որպեսզի հետագայում էլ հնարավոր լինի ապահովել  անխափան աշխատանք այլ աուդիո սարքերի հետ:

Այս ձայնային համակարգի հիմնական առավելությունը ոչ միայն հիանալի հնչողությունն է, այլեւ երկարակեցությունը: Ինչպես տեսնում եք, Beosound Theatre-ը ձայնի նոր տեսլական է եւ իրական կինոթատրոնի մթնոլորտ Ձե՛ր տանը:

Երեւանում Beosound Theatre-ը կարող եք ձեռք բերել «Casa Ricca by Euroluce» ստուդիայից, որը գտնվում է Լեո 1 հասցեում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին