▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1-ին դասարանցիների առցանց գրանցման համակարգի խնդիրները գերծանրաբեռնվածության հետևանք են. ԿԳՆ պարզաբանումը

Այսօր ժամը 9:00-ից տրվելու էր դպրոցներում առաջին դասարանցի առցանց գրանցման համար նախատեսված ծրագրի մեկնարկը: Բազմաթիվ ծնողներ, սակայն, տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով չեն կարողացել գրանցել երեխային:

Կրթության և գիտության նախարարությունը հարցի առնչությամբ պարզաբանում է տարածել:

 

 

 «Հարգելի քաղաքացիներ,

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:

‼️Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք:

Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել ՀՀ ԿԳՆ էջին»,-ասված է ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին