Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մատանիների տիրակալը» սերիալն ամենաթանկը կդառնա պատմության մեջ

«Մատանիների տիրակալը» սերիալն ամենաթանկը կդառնա պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջ.Ռ.Ռ.Թոլքինի «Մատանիների տիրակալի» մոտիվներով Amazon ծառայության կողմից նկարահանվող սերիալն ամենաթանկը կդառնա հեռուստատեսության պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Entertainment Weekly-ն: Ֆենթեզի-սագայի ադապտացման իրավունքը Amazon-ի վրա նստել Է 250 մլն դոլար: Ծառայությանը եւս 250 մլն դոլար կպահանջվի սերիալի երկու եթերաշրջանների արտադրության եւ մարկետինգի համար: Ուրիշ ոչ մի սերիալ դեռ 500 մլն դոլար չի արժեցել, ճշտում Է հրատարակությունը:

Դրա հետ մեկտեղ «Մատանիների տիրակալի» ֆիլմերի եռերգության արտադրական բյուջեն, որը նկարահանել Է Փիթեր Ջեքսոնը, կազմել Է 280 մլն դոլար:

Արդի ամենաթանկ սերիալը համարվող HBO-ի «Գահերի խաղը» նախագծի մեկ սերիան արժե 15 մլն դոլար: Նշվում Է, որ Amazon-ի «Մատանիների տիրակալը» չի կրկնելու Թոլքինի սագայի՝ Ջեքսոնի կողմից արդեն Էկրանավորված սյուժեն, այլ դրա փոխարեն կդառնա նրա փրիքվելը: Մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:

Amazon-ը Amazon Studios-ի օրիգինալ կոնտենտի արտադրության համար կինո- եւ հեռուստադեպարտամենտը բացել Է 2010 թվականին: Ստուդիայի թողարկած ֆիլմերի թվում են՝ «Մարդը բարձր դղյակում», «Ակնհայտը», «Օրինակելի կին խռովարարները» եւ «Մոցարտը ջունգլիներում» սերիալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]