Միհրան Պողոսյանը Ռուսաստանից իշխանությանը սթափվելու կոչ է անում18 սեպտեմբերի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայիս իշխանությանը մեղադրում է քինախնդրության, «ամեն ինչ քարուքանդ անելու», «շոուների հաղթարշավի» ու «ուղեղների լվացման» մեջ: «Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով և անձնական քինախնդրությամբ։ Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան»,- ասում է նախկին պատգամավորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանը մեղադրվում է վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: 2019 թ.-ի ապրիլի 13-ին դատարանը Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում էր կայացրել: Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ավելի ուշ ՌԴ դատախազությունը մերժել է նրան արտահանձնելու որոշումը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |