Գավառում ամպ-ձագար է նկատվել, ոչ տորնադո11 հունիսի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Գավառ քաղաքում նկատվածը ոչ թե պտտահողմ է (տորնադո), այլ ամպ-ձագար (funnel cloud)։ Հունիսի 11-ին Գավառում արված լուսանկարներն ու տեսանյութերը համացանցում քննարկման առիթ էին դարձել։ Բնության երևույթի լուսանկարները սոցցանցերում մեկնաբանվում էին տարբեր կերպ, այդ թվում նաև այն անվանելով տորնադո։ Այդպես էր նշել նաև Հայհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նշել էր, որ Գավառում պտտահողմ (տորնադո) է գրանցվել, ինչը հազվադեպ երևույթ է ՀՀ-ի համար։ Սակայն, դա ամպ-ձագար է, որն իրականում կազմված է ջրի մանր կաթիլներից ու օդից։ Դրանք կարող են տորնադո դառնալ միայն հողի հետ շփումից հետո։ Ի տարբերություն վտանգավորության ավելի մեծ աստիճան ունեցող տորնադոների՝ ամպ-ձագարները պարզապես վիզուալ երևույթներ են։ Չնայած դրանք կարող են արագ հասնել հողին ու տորնադո դառնալ, ՀՀ-ում դրա հավանականությունը քիչ է։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |