Քաղաքական 10:00 09/03/2022 Հայաստան

Սասունյան. Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան՝ Ռուսաստանի և Արևմուտքի արանքում

Քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակում է ավելի շատ ավերածություններ պատճառել և մարդկային կյանքեր խլել, աշխարհի երկրները, հատկապես Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստիպված էին բարդ ընտրություն կատարել իրենց քաղաքականության, հրապարակային հայտարարությունների և միջազգային կազմակերպություններում քվեարկության մեջ: Չնայած Թուրքիայի  հարափոփոխ  դիրքորոշման  վերաբերյալ մտահոգություններին, ակնհայտ է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արևմուտքը չեն ցանկանում Թուրքիային մղել հակառակ ճամբարը: Նախագահ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալինը գոռոզաբար ասել է CNN-ին, որ արևմտյան երկրները կոչ են արել Թուրքիային պահպանել իր կապերը Ռուսաստանի հետ, ինչը շատ քիչ հավանական է: Մեջբերվել են Էրդողանի խոսքերը. «Մենք չենք կարող հրաժարվել ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Ռուսաստանից»։ Սա բնութագրվում է որպես «ռազմավարական անորոշություն»։

Ահա իմ վերլուծությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վրա այս պատերազմի հետևանքների վերաբերյալ։ Կկարողանա՞ն արդյոք նրանք պահպանել իրենց երկդիմի  դիրքերը, թե՞ կսայթաքեն ու կկորցնեն իրենց դյուրաբեկ հավասարակշռությունը։

Սկսենք այն քվեներից, որոնք այս երեք երկրները տվել են հակամարտության վերաբերյալ։ Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 25-ին Եվրոպայի  խորհրդում, որին անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ 47 անդամներից միայն Ռուսաստանն ու Հայաստանն են դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու միջնորդությանը։ Կողմ է քվեարկել 42 երկիր։ Ադրբեջանը չի քվեարկել, իսկ Թուրքիան ձեռնպահ է մնացել։

Հաջորդ քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը Խորհրդի օրակարգում ներառելու վերաբերյալ: Խորհրդի 47 անդամներից 29-ը կողմ են քվեարկել, 13-ը ձեռնպահ մնացել (ներառյալ Հայաստանը): Ռուսաստանին, հավանաբար, չի գոհացրել Հայաստանի քվեարկությունը։ Մյուս կողմից, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն իր կառավարության գոհունակությունն է հայտնել Հայաստանի քվեարկության կապակցությամբ։ Ավելի կարևոր է, որ մարտի 4-ին Մարդու իրավունքների խորհուրդը քվեարկեց Ուկրաինայում Ռուսաստանի խախտումները հետաքննող հանձնաժողով ստեղծելու օգտին։ Կողմ քվեարկեց 32, ձեռնպահ՝ 13 երկիր (ներառյալ Հայաստանը)։ Ադրբեջանն ու Թուրքիան ՄԱԿ-ի այդ խորհրդի անդամ չեն։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 2-ին բանաձև ընդունեց՝ կոչ անելով ռուսական ուժերին դուրս գալ Ուկրաինայից։ Կողմ է քվեարկել 141 անդամ, ձեռնպահ՝ 35-ը (ներառյալ Հայաստանը)։ Թուրքիան կողմ քվեարկեց։ Ադրբեջանը չքվեարկեց։

Քվեարկությունից զատ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա դրված է Ռուսաստանի հետ իր երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական դաշինքը հավասարակշռելու դժվարին խնդիրը՝ փորձելով պահպանել լավ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Հակամարտության առնչությամբ Փաշինյանն իր առաջին զգուշավոր կարծիքն արտահայտեց մարտի 2-ին. «Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները»։

Ադրբեջանը ևս գտնվում է երկու ճամբարում։ Փետրվարի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերում երկու անգամ գովաբանեց Ադրբեջանին՝ 5 միլիոն դոլարի դեղորայք մատակարարելու և շտապ օգնության մեքենաներին անվճար վառելիք տրամադրելու մասին Ուկրաինայի ադրբեջանական գազալցակայաններին հրաման տալու համար՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշինքի պայմանագիր ստորագրելուց մի քանի օր անց: Սակայն Ադրբեջանը, ինչպես Թուրքիան և Հայաստանը, պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ Քանի որ Ուկրաինան քաղաքական և ռազմական աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանին մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը և այն փաստը, որ 2000 ռուս խաղաղապահներ ապահովում են արցախահայության անվտանգությունը, Արցախի կառավարությունը ճանաչեց Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «անկախությունը»։

Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և բաց է պահել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, որպեսզի չկորցնի ռուսական ներդրումները, գազի ներկրումը և զբոսաշրջիկներից ստացվող մեծ եկամուտները։ Զարմանալիորեն, Էրդողանը մարտի 1-ին հաստատեց Բելառուսի հետ ներդրումների խթանման համաձայնագիրը, որը Արևմուտքի կողմից պատժամիջոցների է ենթարկվել՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը միանալու համար: Մյուս կողմից, Թուրքիան արգելափակել է ռուսական որոշ ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով դեպի Սև ծով, ինչպես նախատեսված է 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայով։ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական որոշման համար։ Այնուամենայնիվ, Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները մնում են սառը։

Երբ տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերից հինգը խոցվեցին Ռուսաստանի կողմից, Ուկրաինան ծրագրեց Թուրքիայից ավելի շատ անօդաչու թռչող սարքեր գնել, որոնք թիրախավորել են ռուսական զինված շարասյունները։ Մյուս կողմից, Թուրքիան գնել էր ռուսական S-400 հակաօդային հրթիռների համալիր, ինչը ստիպեց Միացյալ Նահանգներին պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ՝ արգելափակելով նրա կողմից ամերիկյան F-35 ռմբակոծիչների ձեռքբերումը։

Մարտի 1-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակեց Կառլոտա Գալի հոդվածը՝ «Ուկրաինա ներխուժումը մեծացնում է բախումը Էրդողանի և Պուտինի միջև» վերնագրով։ Նա հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ժամեր առաջ երկու թուրքական ինքնաթիռներ վայրէջք են կատարել Ուկրաինայում՝ Կիևից տարհանելու դիվանագիտական անձնակազմին և Թուրքիայի այլ քաղաքացիների։ Այնուամենայնիվ, ինքնաթիռներն ու տարհանվածները արգելափակվել են, ինչի հետևանքով Էրդողանին երկրի ներսում  քննադատում են մոտալուտ վտանգը թյուրըմբռնելու և ավելի արագ չգործելու համար։ Էրդողանը նախագահներ Պուտինին և Զելենսկուն հրավիրել էր Թուրքիա՝ հակամարտության կարգավորման միջնորդության համար։ Պուտինը քաղաքավարի կերպով մերժեց հրավերը։ Էրդողանը փակեց մի քանի արևմտյան լրատվամիջոցներ՝ լռեցնելով նրանց քննադատությունը Ռուսաստանի հասցեին։

Չնայած հակամարտությունում Թուրքիայի անորոշ պահվածքին, «Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի ընթացքում ավերվել են երեք թուրքական գործարաններ և չորս պահեստներ։ Այս գործարաններն արտադրում էին զինամթերք և փոքր ռումբեր», հաղորդել է լոնդոնյան «Ռայ ալ-Յում» (Rai Al-Youm) արաբական թերթը: Բացի այդ, «ավերվել է մի մեծ գործարան, որը մասնագիտացած էր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառուցվածների արտադրության մեջ»: Ուկրաինական գործարանները մատակարարում են թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչներ և այլ կարևոր մասեր։ Պարբերականը մեջբերել է Էրդողանի անանուն ավագ խորհրդականին, որը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական կորուստները կազմում են հարյուր միլիոնավոր դոլարներ և կարող են հասնել միլիարդավոր դոլարների։

Միևնույն ժամանակ, Էրդողանի փեսան՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Սելջուկ Բայրաքթարը, թվիթերյան իր էջում գրել է․ «Ես խստագույնս դատապարտում եմ Ռուսաստանի անօրինական ներխուժումը՝ անկախ պետության ինքնիշխանության խախտումով»: Նա ասաց, որ աջակցում է «Ուկրաինային և Ղրիմին՝ մեր թուրք եղբայրների հայրենիքին, որոնք դիմադրում են օկուպացիային»: Երկրորդ թվիթում Բայրաքթարը ափսոսանք է հայտնել «պատերազմի պատճառած ավերածությունների և տառապանքների համար»: Թուրքիայի քաղաքացիները մատնանշել են «մահվան վաճառականի» կեղծավորությունը, որի անօդաչու թռչող սարքերն այդքան ավերածություններ են պատճառել ամբողջ աշխարհում։ Նա ակնհայտորեն իր բիզնես շահերը վեր է դասում մարդկային կյանքից:
Ռուս-ուկրաինական պատերազմը խախտել է միջազգային կարգի նորմերը՝ ստիպելով բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, նրբանկատորեն հավասարակշռել իրենց շահերը երկու կողմից։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}