211652_close_icon
views-count3790 դիտում article-date 19:58 19-06-2022

Բաքվում մահացել է Ռուսաստանի նախկին պետքարտուղար Գենադի Բուրբուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կյանքից հեռացել է Ռուսաստանի նախկին պետքարտուղար Գենադի Բուրբուլիսը:
 
Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է նրա մամլո քարտուղար Անդրեյ Մարկովը: Վերջինիս խոսքերով, նախկին քաղաքական գործչի վախճանը անսպասելի էր, քանի որ նա իրեն լավ էր զգում:
 
«Նա հիվանդ չէր, իրեն հրաշալի էր զգում և նոր էր մասնակցել Բաքվի 9-րդ Գլոբալ համաժողովին», ասել է Մարկովը:
 
Հայտնի է, որ նախկին պետքարտուղարը մահացել է Բաքվում:
 
Գենադի Բուրբուլիսը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մերձավոր գործընկերներից մեկն էր:
 
1991-92 թվականներին զբաղեցրել է Պետական քարտուղարի և Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալի պաշտոնները:
 
Ռուսաստանի կողմից մասնակցել է Բելովեժյան համաձայնագրի ստորագրմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր