Բաժիններ՝

Աֆղանստանում պայթյուն է որոտացել մզկիթում. կան տասնյակ զոհեր

Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտնել է Ariana հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Պակտիայի նահանգի Գարդեզ քաղաքում:

Pajhwok գործակալության տեղեկատվությամբ՝ առնվազն 40 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել: Գործակալությունը նշում է, որ մզկիթի վրա գրոհել են երկու մահապարտ ահաբեկիչներ: Տեղի իշխանությունները հաստատել են պայթյունի փաստը: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս