Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 16-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 16-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 16-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «Հունվարի 16-ին, ժամը 15.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միկոյան փողոցի թիվ 29 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես190» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է քարերի. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող, 2005 թ. ծնված Նարեկ Պողոսյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 19.35-ին, վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 17.35-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 4.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում գտնվող թունելում բախվել է բետոնե պատին:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 16.43-ին, Ագարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում «Հոնդա Էլիզիոն» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը ստացել էր վնասվածք, սակայն բուժօգնության չէր դիմել: Հունվարի 16-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց է դիմել «ՎԱԶ-2106»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված պատահարի ժամանակ:
Կատարվում է քննություն:

Հունվարի 15-ին, ժամը 23.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աբովյան խճուղում բախվել է ճանփեզրին կայանված «Սեատ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Յագուար» մակնիշի ավտոմեքենային:
«Սեատ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]