Նման հայտարարությունները զրպարտչական բնույթ ունեն. Խաչատրյանը՝ կենդանաբանական այգում ենթադրյալ կաշառքի մասին

Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականցնում՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Կենդանաբանական այգին որեւէ կերպ չի պատրաստվում խոչընդոտել բողոքի ակցիաներին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը.

«Կենդանաբանական այգին, ելնելով ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 26-րդ հոդվածից, որեւէ կերպ չի պատրաստվում խոչընդոտել բողոքի ակցիաներին, քանի դեռ դրանց ընթացքում չի խախտվում հասարակական կարգը եւ քանի դեռ դրանք չեն խոչընդոտում այգու բնականոն գործունեությանը»:

Հունվարի 26-ին այգում կազմակերպված հերթական բողոքի ակցիայի ընթացքում Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին տեղակալ Մանուկ Մանուկյանը վստահեցնում էր, որ Ռուբեն Խաչատրյանը, չլինելով մասնագետ, անգամ չի փորձում մասնագետի կարծիք հաշվի առնել: Նախկին տեղակալի խոսքով՝ նախկինում Ռուբեն Խաչատրյանի հետ ջերմ հարաբերություններ են ունեցել, եւ իրենց խնդիրները ծագել են բացառապես մասնագիտական հարցերի պատճառով:

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ նյութեր են նախապատրաստվում կամ գործ է քննվում Կենդանաբանական այգում ենթադրյալ կաշառքի վերաբերյալ: Սակայն Ռուբեն Խաչատրյանը հայտնեց, որ իրեն ուղղված նման մեղադրական հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զրպարտչական բնույթ ունեն, ինչը, վստահ է, կհաստատվի նաեւ իրավապահ մարմինների սկսած քննության արդյունքում:

Նկատենք, որ Երեւանի կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում՝ դեռեւս նախորդ տարվանից սկսած։ 2018 թվականի նոյեմբերին երկու էգ արջ անսպասելիորեն հարձակվել էին երրորդի վրա եւ հոշոտել նրան: Արջերի դեպքին հաջորդեց որոշ կենդանիների անսպասելի անկումն ու դիտավորյալ թունավորումը:

Այգու տնօրենը նշեց, որ այս տարի՝ 2019 թվականին, բարեբախտաբար որեւէ կենդանատեսակի անկման դեպք չի գրանցվել: Ռուբեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե նախորդ տարի անկած կենդանիների վերաբերյալ որեւէ նոր բացահայտում եղե՞լ է: Տնօրենը հայտնեց, որ 2018 թվականին գրանցված կենդանիների անկումների դեպքերով որևէ նոր բացահայտում չկա՝ բացի նախորդիվ հայտարարվածներից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ին կենդանաբանական այգում զեբրին խնամողը կենդանուն գտել էր անկած․ զեբրին թունավորել էին: Լաբորատոր հետազոտության տվյալներով՝ զեբրի արյան եւ մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Կենդանաբանական այգուց փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, որը դեռ նախաքննության փուլում է:

Զեբրի թունավորմանը հաջորդել էր նոյեմբերի 26-ին անկած կոկորդիլոսի դեպքը: Երեւանի կենդանաբանական այգում 2 կոկորդիլոս կար, որոնցից մեկին հայտնաբերել էին անկած։ Կենդանիների խնամքի համակարգող Արտյոմ Մակարյանը նշել էր, որ տվյալ կոկորդիլոսի տեսակի կյանքի միջին տեւողությունը մոտավորապես 40 տարի է, իսկ անկած կոկորդիլոսը մոտ 26 տարեկան է եղել: Թե կոնկրետ ինչ հիվանդություն էր կենդանու մոտ ախտորոշվել՝ այդպես էլ հայտնի չդարձավ:

Տպել
1876 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն