Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրասիական տարածաշրջանի երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են

Եվրասիական տարածաշրջանի երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել 
են

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի մասնակից երկրների մակրոտնտեսական ցուցանիշները 2017 թվականի առաջին կիսամյակում բարելավվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հրապարակած կիսամյակային հաշվետվության մեջ:

Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում ապրանքների արտահանման ծավալների և ծառայությունների կրճատում նկատվում էր բանկի գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ Հայաստանի, ապա ընթացիկ տարում ապրանքների արտահանման ծավալների դրական աճ է նկատվում բոլոր երկրներում:

«Մասնավորապես, 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապրանքի արտահանման ծավալը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.8 տոկոս, Բելառուսում` 20.7,  Ղազախստանում` 24.5, Ղրղզստանում` 20.5, Ռուսաստանում` 33.7, Տաջիկստանում` 22.7 տոկոս: Ռուսաստանի տնտեսական ակտիվության աշխուժացումը նպաստել է Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը` դրամական փոխանցումների հաշվին»,-նշել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:

Նշվում է, որ տնտեսական ակտիվության վերականգնումը դրական է ազդել տարածաշրջանի բնակիչների կենսամակարդակի վրա: Զեկույցի հեղինակները ընդգծում են, որ Եվրասիական տարածաշրջանի երկրներում տնտեսական ակտիվությունն առիթ է դարձել վերանայելու 2017 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումները: Հայաստանի համար 2017 թվականի ՀՆԱ-ի 2.9 տոկոս ցուցանիշը վերանայվել է մինչև 5.2-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]