20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը հրաժարվեց աջակցել մեզ. «Թուղթը աղբ չէ…» նախաձեռնության հեղինակ /տեսանյութ/

 «Թուղթը աղբ չէ, պլաստիկը աղբ չէ» նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Մկրտչյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  նշեց, որ իրենք ներկայումս ամիսը 2 անգամ 9 համայնքներում անում են հավաքագրումներ՝ թուղթ, պլաստիկ, ապակի և ուղարկում են վերամշակողներին: Նա նշեց, որ վերամշակողների կողմից ևս դրական արձագանքներ կան:

«Մեկ տարի առաջ մարդկանց մոտեցումը այլ էր, հիմա՝ այլ: Ունենք 10 հազար հետևորդ, որոնք մոտեցնում են աղբը: 1000-ից ավելի ընտանիք ունենք, որ տանը տեսակավորում է աղբը և հանձնում»,-ասաց նա:

Հռիփսիմե Մկրտչյանը նշեց նաև, որ աջակցության համար դիմել են կառավարությանը, սակայն ստացել են բացասական պատասխան:

«Մեզ պետք է աջակցություն, որ ավելի ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքը, քանի որ այլևս չենք կարողանում վերահսկել ծավալները և մեր հետևորդների թիվ տասը հազարից ավելին անցնում է: Մենք ֆինանսական աջակցություն չենք խնդրել, միայն դիմել էինք, որ աջակցեն տեղափոխության հարցով և տարածքի խնդիր լուծեն»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ