19:33  ,  13 փետրվարի, 2018

Զիդան. ՊՍԺ-ի դեմ պայքարում հնարավորությունները գնահատում եմ հավասար

Այո, ես Մարսելից եմ, եւ ՊՍԺ-ն միշտ եղել է մեր սկզբունքային մրցակիցը, բայց հիմա ես «Ռեալում» եւ մտածում եմ միայն այդ մասին, ասել է Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման նախօրեին:

«Մենք մտածում ենք միայն վաղվա հանդիպման մասին: Ոչ մի նշանակություն չունի, որ մրցակիցը ֆրանսիական թիմ է: Մտածում եմ միայն լավ խաղ անցկացնելու մասին: Հույս ունեմ, որ կլինի գեղեցիկ խաղ:

Ռոնալդուն ու Նեյմարը հրաշալի խաղացողներ են: Ռոնալդուն անհավանական արդյունքների հասած եւ 5 «Ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստ է եւ առայժմ չի կարելի նրանց համեմատել: Սա Ռոնալդուի եւ Նեյմարի դիմակայությունը չէ: Մրցում են «Ռեալն» ու ՊՍԺ-ն: Նեյմարի նկատմամբ անհատական վերահսկողությամբ խաղալու մասին ոչինչ չեմ ասի:

Հնարավորությունները գնահատում եմ հավասար: Մենք շատ ուրախ են այս մակարդակի խաղերի համար, դրանց համար ենք ապրում: Երկրպագուները ցանկանում են տեսնել հրաշալի ֆուտբոլ»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Ռեալ» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ֆոտո՝ facebook.com/RealMadrid

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում