211652_close_icon
views-count4900 դիտում article-date 14:49 07-08-2021

Հակառակորդը կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՊՆ-ն։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր