Բրիտանացի կատակերգու Ռոուեն Ատկինսոնը, ով հայտնի է որպես Միստեր Բին, երրորդ անգամ հայր կդառնա։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ 62-ամյա կատակերգուն և նրա 33-ամյա սիրելի Լուիզ Ֆորդը սպասում են առաջին համատեղ երեխային։
Փոքրիկը լույս աշխարհ կգա արդեն մի քանի շաբաթից։
Զույգի շրջապատի աղբյուրները հայտնում են, որ Ատկինսոնն ու նրա ընկերուհին երջանիկ են և անհամբերությամբ են սպասում երեխայի ծննդին։
Դերասանն ունի 23-ամյա որդի՝ Բենը, և 21-ամյա դուստր՝ Լիլին։