ԵԶԲ․ Ռելոկանտների արտահոսքի դեպքում ՀՀ ՀՆԱ-ն կարող է նվազել 5-10%-ով

ԵԶԲ․ Ռելոկանտների արտահոսքի դեպքում ՀՀ ՀՆԱ-ն կարող է նվազել 5-10%-ով

PanARMENIAN.Net - Ռելոկանտների արտահոսքի դեպքում ՀՀ ՀՆԱ-ն կարող է նվազել 5-10%-ով։ Այդ մասին Եվրասիական կոնգրեսի կուլուարներում լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։

«Արտերկրից ռելոկանտների ներհոսքի ֆոնին գրանցված բումը բացառիկ դեպք է։ Ոչ Հայաստանում, ոչ այլ երկրներում ոչ ոք նման երևույթի չէր բախվել և նման արդյունքի չէր սպասում՝ որ դա այդպես կաշխատի։ Դա անորոշության գործոն է՝ ինչ կլինի, եթե նրանք նույնքան արագ հեռանան, որքան արագ եկան»,-ասել է նա, գրում է ԱՌԿԱ-ն։

Ըստ Կուզնեցովի, Հայաստանում այլ հավասար պայմանների դեպքում տնտեսական աճը գնահատվում է 4․5%, ինչը 2 տարվա կտրվածքով կազմում է 9%, իսկ հիմա երկու տարում ՀՀ-ն ունի 20% աճ։

2022-ին Հայաստանում տնտեսական աճը եղել է 12․6%, ԵԶԲ-ն 2023-ի համար կանխատեսում է 7․5% աճ։

«Եթե կտրուկ հեռանան մարդիկ, անկումը դժվար կլինի գնահատել, քանի որ իրականում, այնուամենայնիվ, ոչ բոլորը կհեռանան, մի մասը կմնա։ Անշուշտ, դա ռիսկերից մեկն է Հայաստանի տնտեսության համար»,-ասել է Կուզնեցովը։

Արտահանման աճը ՀՀ-ից 2022-ին է 77․7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---