Քաղաքական 17:30 20/12/2018 Հայաստան

Հայրենիք, աշխատանք, ընտանիք...

Իմանալով, որ գրում ես մարդկային փոխհարաբերությունների  մասին, շատ  հաճախ մարդիկ  առաջարկում են իրենց պատմությունները ՝  «էնքա՜ն հետաքրքիր է իմ կյանքը»:

Լսում ես, բայց լավագույն դեպքում տասից մեկի պատմածից ընդամենը մի   դրվագ կարող ես պատմվածք  դարձնել… արտասովոր պետք է եղած լինի կյանքդ, որ քեզանից բացի  ուրիշների համար ևս հետաքրքիր լինի:  Իսկ   ոմանց  կյանքն այնքան հագեցած է ստացվում, որ թվում է, թե երկնային վերևներում ինչ-որ մեկը ծուլանալով իր գործը լավ անել՝  հարյուր հոգու միջև բաշխվելիքը բռնել ու տվել է մեկին: Սակայն,  առաջին հայացքից է դա ընկալվում որպես ճակատագիր:  Իրականում ամեն մարդ  ինքն է ընտրություն կատարում անվտանգ- անգույն- միապաղաղ  և  դժվարին, բայց հետաքրքիր ու բովանդակալից  կյանքի միջև:

Հենց այս երկրորդ կյանքն է ընտրել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և այդ պատճառով էլ  մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում նրա «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը: Ցանկացած էջում  ընթերցողի առջև է ներքին հստակ համոզմամբ իր սեփական  ուղիով   ընթացող մարդը:  Իսկ ընտրած ուղին ծառայությունն էր Հայրենիքին, լրջագույն մոտեցումը ստանձնած աշխատանքին և  նվիրվածությունը   ընտանիքին:
«Իմ ներգրավվածությունը  ղարաբաղյան  պայքարին այնքան ուժգին էր, որ ես գրեթե կորցրել էի իմ և իմ  երկրի ճակատագրերի  միջև սահմանի զգացողությունը: Ես մեկն էի նրանցից , ով ոգեշնչել էր ժողովրդին պայքարել ազատության համար, և հաղթանակն այդ պայքարում դարձել էր կյանքիս ամենակուլ գործը»։ (Մաս 2, գլուխ 9):  Սա  1992-ի օգոստոսին Ղարաբաղի  Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու հետ կապված մտորումներից են: Ի դեպ, արժե ներկայացնել, թե ինչպես է Ռ.Քոչարյանը կազմել  ՊՊԿ-ի ծրագիրը, լիազորությունները, գործառույթները: «Գիշերը տանը,  կերոսինի լամպի տակ, ժամեր շարունակ  կարդում էի Սովետական մեծ հանրագիտարանը՝ ուսումնասիրելով  Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական շրջանի  ԽՍՀՄ փորձը: Ձեռքիս տակ, պարզապես, ուրիշ աղբյուր չկար»։
(Մաս 2, գլուխ 9):  Այդ հիմա է   համացանցը  մեկ-երկու կտտոցով աշխարհի գաղտնիքները հայտնում կամ 3D-ով բացում Շուշիի մատույցները... Նման փաստերը հաշվի առնելով՝ երիտասարդ սերունդը   թերևս կկարողանա ավելի ամբողջական գնահատել արցախյան ազատամարտի ողջ հերոսականությունը:

      1997 մարտին  ընդառաջ գնալով  ՀՀ իշխանությունների առաջարկին՝ Ռ. Քոչարյանը համաձայնվում է տեղափոխվել Երևան՝ դարձյալ Ղարաբաղն աչքի առաջ ունենալով որպես առաջնահերթություն.   «…Ինքս էլ տեսնում էի, որ Հայաստանում գործերը վատ են: Անկասկած, Երևանում պետք է այնպիսի  մարդ , ով կկարողանա լուծել բոլոր պրոբլեմները: Բայց եթե ինձանից բացի ուրիշին չգտնեն, ապա հրաժարվել չի կարելի, այլապես շատ մեծ է Ղարաբաղը կորցնելու վտանգը: Այո՛, այդ  պահին որոշիչ գործոնն ինձ համար անհանգստությունն  էր Ղարաբաղի ճակատագրի  համար… ողջ Հայաստանի  ճակատագրի պատասխանատվությունը հետո զգացի»։  (Մաս 3. գլուխ 11):

Քոչարյանը խոստովանում է, որ  Հայաստանում  պաշտոնավարելու առաջին ամիսները «ոչ թե պարզապես  դժվար էին, այլ իրական մղձավանջ էին»:  Այդուհանդերձ, արդեն նույն տարվա օգոստոսին  գրանցվում են առաջին դրական տեղաշարժերը.  « ... սոսկ կազմակերպչական որոշումների և կատարողական կարգապահության   ամրապնդման հաշվին  մեզ հաջողվեց մարել թոշակի և աշխատավարձերի պարտքերը, ընդ որում՝  հարկային բեռը  թողնելով նույնը»։ (Մաս 3. գլուխ 11):

1997-ի սեպտեմբերին մամուլի ասուլիսով  Տեր-Պետրոսյանը կոչ  է անում  Ղարաբաղի հարցով զիջումների գնալ և համաձայնել Մինսկի խմբի համանախագահների առաջարկած  կարգավորման փուլային տարբերակին:  Ըստ այդ պլանի նախատեսվում էր տարածքների վերադարձ, բացառությամբ Լաչինի միջանցքի, որի կարգավիճակն  անորոշ էր մնում: Իսկ  հայկական կողմին առաջարկվում էր տնտեսական շրջափակման վերացում և անվտանգության միջազգային դեկլարատիվ  երաշխիքներ: «ԼՂՀ  կարգավիճակի հարցը  հետաձգվում էր անորոշ ժամանակով ՝ առանց  դրա ընդունման որևէ ֆիքսված մեխանիզմի:  Ես համոզված էի, որ նման որոշումը կտրականապես անընդունելի է:  Հանձնե՞լ տարածքները, որոնք եղել և մնում են ԼՂ  անվտանգության ամենահուսալի երաշխիքները... Առանց  ԼՂ կարգավիճակի հստակեցման  Ադրբեջանին   տա՞լ  այն ամենը, ինչն ուժեղացնում է  մեր բանակցային  դիրքերը... Մենք միանգամից  կզրկվեինք բոլոր այն առավելություններից, որոնք հիմք էին հանդիսացել հրադադարի ձեռք բերման համար , և ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի»։  (Մաս 3. գլուխ 11):

Այդ ասուլիսում էր, որ Տեր-Պետրոսյանը հայ հասարակության շրջանում ցանեց  իր թողած  ժառանգության զազրելի երևույթներից մեկի՝  հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման սերմերը: «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ինձ չզարմացրեց: Ես գիտեի, որ նա պատրաստ է գնալ անթույլատրելի զիջումների: Ա՛յ թե ինչը ինձ ապշեցրեց՝  դա նրա փաստարկներն էին... Հայաստանի  ժողովրդին հայտարարեց, որ իրենք վատ են ապրում Ղարաբաղի պատճառով, և կոչ արեց հրաժարվել նրանից»։ (Մաս 3. գլուխ 11): Ավագ սերունդը վստահաբար կհիշի Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը.  «Սերգո ջան, դու լավ չես ապրի, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»: Պետք է արձանագրել, որ ԼՏՊ-ն թշնամացման իր նպատակին հասավ մասամբ, քանզի 2016-ի Ապրիլյան քառօրյան ապացուցեց, որ անգամ այդ խայծը կուլ տվածներն են զենքը ձեռքին  կանգնում  սահմանին (ցավոք, 20 տարի անց նրա աշակերտը բռնել է նույն ճանապարհը... բայց դա այլ թեմա է):

Քոչարյանի դիտարկմամբ. «Ավելի հեշտ էր երկրի ծանր վիճակը պայմանավորել ղարաբաղյան պրոբլեմով, քան խոստովանել, որ գործերը վատ են անարդյունավետ կառավարման պատճառով, և  որ դու ինքդ որևէ  բան անել  չես կարող: Ենթագիտակցորեն մարդիկ հակված են  սեփական անհաջողությունների համար փնտրել արտաքին պատճառներ: Սա մասամբ օգնում է հաղթահարել ներքին անհարմարավետությունը, բայց որպես կանոն, դառնում է նոր անհաջողությունների պատճառ»։

Դիպո՞ւկ է: Այո՛: Ողջ գրքում բազմաթիվ են նմանատիպ խորքային դիտարկումները, ընդ որում՝ ոչ միայն ուրիշերին,  այլև  հենց իրեն   վերաբերող գնահատականներում: «....Ես ունեի խիստ, անգամ  դաժան մարդու  հեղինակություն: Ինչ-որ տեղ դա ճիշտ էր: Բայց հենց խստապահանջ ղեկավարի իմիջն էր ինձ օգնում ....  այն միանգամից   հավաքում  և զգաստացնում  էր բոլորին»:  Երիտասարդ տարիքում  փիլիսոփայական գրականությամբ հրապուրված  Քոչարյանը եզրակացնում է.  «... հավանաբար, իմ բանավոր խոսքի ծայրահեղ հակիրճությունը պատասխան ռեակցիան է Հեգելի տառապալից ընթերցանությանը “:   Ղարաբաղցիներից  լավ ոչ ոք չի կարող բնութագրել հենց իրենց.  « .... Զարմանալի է, բայց նույնիսկ ամենածանրագույն  օրերին ղարաբաղցիները տղամարդավարի դիմանում էին բոլոր փորձություններին: Ո՛չ մի բողոք, ո՛չ մի նվնվոց: Սպանվածներին անգամ սկսել էին թաղել համարյա առանց արցունքի: Երևի  իրոք, մեր համառությունն ինչ-որ  առանձնահատկություն ունի,  անգամ իռացիոնալ է »։ (Մաս 2, գլուխ 8): 

Անկեղծ ասած, առանց այս ինքնակեսագրական գրքի էլ Ռոբերտ Քոչարյանը միշտ թողել և թողնում է ներամբողջական, ինքնաբավ ու պինդ  մարդու տպավորություն: Գիրքն,  ուղղակի, օգնում է հասկանալ  այդ կայացվացությանը նպաստող հանգամանքները, հատկապես՝ ընտանիքի դերը: Գրքի առաջին՝ «Խաղաղ կյանք «մասում ջերմ տողերով են նկարագրված  հայրական օջախը, այնտեղ տիրող սերն  ու փոխադարձ հարգանքը, Ռոբերտին և եղբորը՝ Վալերային պարգևած երջանիկ մանկությունը. «... երջանկությունն այն է, երբ հաշտ ու համերաշխ ապրում ես ինքդ քեզ հետ, այլ ոչ թե քրքրում ես քեզ՝փնտրելով կյանքի իմաստն  ու քո տեղը դրանում»։ Հետագա էջերում  արդեն իր կազմած ընտանիքն է՝ կինը, երկու որդիները և դուստրը, որոնց հետ գնդակոծվող Ստեփանակերտում մի քանի  տարի ապրել են  նկուղում,  բոլորի հետ հավասար կիսել են պատերազմի  բոլոր դժվարությունները, այնուհետև կրել են նախագահական ընտանիքի պատիվը: Արդեն որպես պաշտոնաթող նախագահ Ռ. Քոչարյանը  գրում է.  « ... մտածում էի ընտանիքիս մասին, որն այս բոլոր տարիներին իմ հուսալի թիկունքն էր: Տասը տարիների ընթացքում իմ ընտանիքը  ոչ ոքի անգամ չնչին առիթ չի տվել կասկածելու իրենց արժեքային համակարգին:  ....Ես շնորհակալ եմ նրանց, որ ոչ մի անգամ  ստիպված չեմ  եղել կարմրել իրենց արարքների համար»։ (Մաս 3, գլուխ 23):  Իսկ այն, որ  1994-ից ԼՂ,  1998-ից   ՀՀ Առաջին տիկին Բելլա Քոչարյանը մշտապես առանձնացել է իր զուսպ և բարեհամբույր կեցվածքով, գաղտնիք չէ ոչ մեկի համար ո՛չ այն տարիներին, ո՛չ էլ  այսօր: Այնպես որ լիովին ընկալելի է պարոն Քոչարյանի խոստովանությունը.  «Ընտանեկան կյանքում ես երջանիկ եմ։

Ինչո՞ւ: Երբեք չեմ մտածել:  Կարծում եմ, կարիք չկա  փորփրել հարաբերությունները, վերլուծել դրանք:  Եթե քեզ հարմարավետ ես զգում, եթե պատրվակ չես փնտրում ուշ տուն գնալու համար, պատրաստ ես հանգստյան օրերդ նվիրել ընտանիքիդ՝ չհամարելով դա մեծ զոհողություն, ուրեմն    ապրիր ինչպես ապրում ես,  և բացատրություններ մի փնտրի ՝ թե ինչու է այդպես,  կամ ինչն է լավ, ինչը  վատ...» (Մաս 2, գլուխ 4):

Պարզ ու անկեղծ ոճով գրված գիրքը տեղ-տեղ հանկարծակիի է բերում զարմանալի  գեղարվեստականությամբ.   այդպիսի դրվագներից են հատկապես Քելբաջարի բնության  նկարագրությունը,  Շուշիի գրավմանը պատրաստվող ժողովրդի հաստատակամության ներկայացումը, զինադադարի ցնծությունը և բազմաթիվ նման պատկերներ, որոնք  երբեմն ժապավենի պես անցնում են աչքիդ առջև, ինչպես ֆիլմում: Այս զգացողություններ ունեցած մարդու ոգու ուժն ու  մտքի թռիչքը հնարավոր չէ  զսպել, վանդակել, կոտրել... ավելի շուտ նման փորձ անողն ինքը  կջնջվի-կանհետանա,  քանզի.  «...ասես բոլորի համար մեկ ընդհանուր   համբերության բաժակը մի ակնթարթում լցվեց  և դուրս հորդաց՝ վերածվելով ամեն ինչ  ու բոլորին իր ճամփին ջնջող ժողովրդական ցասման  հոսքի»...

 Լիա Իվանյան   
Գրող, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}