Վրաստանում կրկին կթույլատրվի մեքենայով 3-ից ավելի մարդկանցով երթեւեկելը:
Վրաստանում չեղարկվում է ավտոմեքենայով երթեւեկելու այն սահմանափակումը, համաձայն որի մեքենայի մեջ պետք է գտնվեին 3-ից ոչ ավելի մարդ, ընդ որում նրանցից 2-ը պետք է լինեին հետեւի նստարանին: Այս մասին ասել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Նա նշել է, որ սահմանափակումը դեռեւս ուժի մեջ կլինի տաքսիների համար:
«Մենք որոշել ենք երեք մարդու սահմանափակումը պահել միայն տաքսիների համար, իսկ մնացած ավտոմեքենաներում՝ այն չեղարկել»,-ասել է Գախարիան: