Պատերազմի մասին առաջին լուրերից մինչեւ մղձավանջային իրականություն. ապրիլյան օրերը՝ սկզբից մինչեւ վերջ

02/04/2019 schedule09:50

2016 թվականի ապրիլի 2-ին պատերազմի մասին առաջին տեղեկությունները ժամը 9։10-ին հայտնվեցին: Հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Ադրբեջանական կողմը ոչ թե գործողություններ էր իրականացնում սահմանին, այլ գնդակոծում էր խաղաղ բնակավայրերը:

Հենց ապրիլի 2-ի առավոտյան, դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության հետեւանքով 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել, արդյունքում՝ 12-ամյա Վաղինակը սպանվեց, եղբայրն ու էլի մեկ երեխա հայտնվեցին հիվանդանոցում: Բացի երեխաներից, օրվա ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվեցին 4 անձ՝ մարմնի տարբեր շրջաններում ստացած հրազենային վիրավորումներով: 

Մինչ լրատվամիջոցները, անհատներն ու պաշտոնական աղբյուրները ողջ օրվա ընթացքում ադրբեջանական գործողությունների մասին հակասական տվյալներ էին հաղորդվում, երեկոյան Սերժ Սարգսյանի մոտ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարվեց: Օրակարգի շրջանակներում ստեղծված իրավիճակը Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակում որակվեց: Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջին օրվա կորուստների մասին՝ «18 զոհ, 35-ին մոտ վիրավոր ունենք»,- հայտարարեց նա:

Միաժամանակ արտահերթ նիստ էր Արցախում, այն հրավիրել էր Ազգային ժողովը, օրակարգում միայն 1 հարց էր՝ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողությունները:

Օրվա ընթացքում հրապարակված ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ, խոշոր բախումներ էին տեղի ունեցել մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ, առավել թեժ մարտեր էին ընթացել արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Ապրիլի 3-ին արդեն ռազմաճակատ դարձած գոտի էին մեկնում ազատամարտիկները, առաջնագիծ մեկնեցին Հայաստանի բոլոր ծայրերից՝ մի քանի հազար մարդիկ: ԼՂՀ ՊԲ պաշտոնական տվյալների համաձայն, ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան եւ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում էին թեժ մարտեր: Պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ՝ ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին, եւ ոչ մի խոսք՝ հայկական կողմի կորուստների, զոհերի: Միայն հայտնի էր, որ ուղղաթիռով Երեւանի Մուրացան զինհոսպիտալ էին տեղափոխվել մի շարք զինծառայողներ, ոմանց միացվել էր արհեստական շնչառություն:

Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, ազատագրել են նորանոր դիրքեր ու բնագծեր, հայտնել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդն ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Ապրիլի 4-ին, օրվա ընթացքում հրապարակված տեղեկությունների համաձայն, իրավիճակը սահմանին պատերազմական էր, թեժ մարտեր էին ընթանում սահմանի ողջ երկայնքով: Հայաստանից ու Արցախից հազարավոր մարդիկ էին մեկնում սահմանագիծ, հրապարակվեցին հայկական կողմի տասնյակ զոհերի անունները, հայտնվեցին նրանց պատմություններն ու թե ինչպես նրանք ընկան հերոսի մահով: Նույն օրը հայտնի դարձավ, որ կրակահերթերի հետեւանքով Արցախում զոհվել էր եւս 1 երեխա:

Երեկոյան կողմ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի, եւս 26 զինծառայող համարվում է անհայտ կորած: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ուներ մոտ 300 զոհ:

Ապրիլի 4-ը, մարտերի ամենաթեժ օրն էր, բացի սահմանի զոհերից ու գնդակոծվող խաղաղ բնակավայրերից, նույն օրը Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական կրակի թիրախ էր դարձել նաեւ Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կար 7 զոհ: Ուշ երեկոյան ՊՆ խոսնակը հրապարակեց սահմանի նոր զոհերի անունները:

Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը հակառակորդը շարունակեց խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, կիրառեց անգամ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ հակառակորդն արկակոծել էր նաեւ Մարտունին, այնուհետ օրվա ընթացքում հասած ինֆորմացիայի համաձայն, երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ: Հայտնի դարձավ, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում:

Նույն օրը, պաշտոնական աղբյուրների համաձայն, հայտնի դարձավ, որ Պաշտպանության բանակը ունեցել է 29 զոհ, որոնցից 7-ը՝ սպա, կար 101 վիրավոր, իսկ անհայտ կորածների թիվը հասել էր 28-ի:

Ապրիլի 6-ն արդեն անհանգստությունների ալիքի 5-րդ օրն էր, իրավիճակը նախորդ օրերի համեմատ ավելի հանգիստ էր, հրադադարը պահպանվեց՝ ադրբեջանական կողմի որոշակի խախտումներով, ի հայտ էին գալիս նոր զոհերի մասին տեղեկություններ, ինֆորմացիոն դաշտը պայթում էր զոհերի, վիրավորների, հերոսացած մարտիկների լուսանկարներով ու պատմություններով:

5-րդ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը  Արցախում ամփոփեց վերջին տվյալները, ըստ այդմ՝ մահացել էր 32 հոգի, որոնցից 8-ը սպա, 24՝ շարքային, ժամկետային զինծառայող։ Վիրավորվել էր 121 հոգի, որից 24-ը սպա, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայող, անհետ կորել էր 25 հոգի: 

Ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է 110, վիրավորվել 121 զինծառայող:

Բացի կենսական կորուստներից, առաջին անգամ պատերազմից 1 ամիս անց՝ 2016-ի մայիսի 17-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը 800 հա տարածք է կորցրել, այնուհետ հավելեց, որ այդ հողը որեւէ արժեք չուներ եւ չարժեր այն վերադարձնելու համար զոհվել 35-40-50 երիտասարդ կյանք:

Ապրիլի 10-ին, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացնել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին:

Ապրիլյան պատերազմը, այսպիսով, տեւեց 4 օր, այդ պատճառով էլ ստացավ «քառօրյա պատերազմ» խորհրդանշական անունը:

Այս թվերը դեռ ամբողջական պատկերը չեն այն ամենի, ինչ եղել է իրականում: Համացանցն ու լրատվամիջոցները լի էին կադրերով, որտեղ ցուցադրված էր ինչպես է ադրբեջանական կողմը սպանելուց հետո խեղել հայ տղաներին՝ կտրել մեկի ականջը, հանել մյուսի աչքը, երրորդի՝ գլուխը: Սա վայրագության ու գիշատիչ բնազդի առավելագույն դրսեւորում էր, կադրերն էլ՝ հենց ադրբեջանական կողմի ձեռագրի մյուս կողմն էին, նկարահանում էին՝ պարծենալու համար: 

Քառօրյայից հետո Արցախում լքված գյուղեր ու դատարկված տներ մնացին, այդ տներում՝ անդամահատված, դաժանորեն սպանված ծերեր, 3 տարի անց էլ՝ ծանր հիշողություններ:

Զոհերի մահը սգալուն հաջորդեց վիրավորների ցավը՝ երկարատեւ, դժվարին բուժումներ, հուսահատություն, ֆինանսական ծանր վիճակ, հոգեկան ճնշող ապրումներ, խեղված ու հաշմված  ճակատագրեր: Այդ զինվորներից շատերը բուժվում են մինչ օրս, 3 ապրիլ անց էլ դեռ տասնյակ տղաներ գամված են անկողնուն, սպասում են բաղձալի օրվան, երբ կկարողանան նորից լսել, տեսնել կամ քայլել: Մի քանիսը հասցրեցին չհուսալքվել անգամ հաշմված վիճակում, գտան իրենց կեսերին, ոմանք՝ նշանադրվեցին ու ամուսնացան, մյուսները՝ իսպառ կորցրեցին վերականգնվելու հույսը:

Պատերազմից տարիներ են անցել, սակայն ադրբեջանական սպառնալիքները չեն դադարում, ագրեսիվ այս պետության ղեկավարը չի դադարում հայտարարել, որ Արցախն իրենց սեփականությունն է ու այն վերադարձնելու են, անգամ հայտարարում են Երեւանը գրավելու պատրաստակամության մասին: Ադրբեջանը նաեւ մեծ թափով զինում է իր սահմանն ու բանակը, այսօր էլ ամեն կիրակի ԱՀ ՊԲ-ն հրապարակում է տեղեկատվություն՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին:

Տպել
3859 դիտում

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր