Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

 ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել Samsung-ի Galaxy S9 նոր սմարթֆոնի գինը

 ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել Samsung-ի Galaxy S9 նոր սմարթֆոնի գինը
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ի Galaxy S9 ֆլագմանական սմարթֆոնի գինը փոքր-ինչ բարձր կլինի նախորդից՝ Galaxy S8-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ETNews հարավկորեական հրատարակությունը:

Հարավային Կորեայում նորույթն արժենալու Է 890-935 դոլար այն դեպքում, երբ նախորդ մոդելի համար գնորդներին հարկ Էր լինում վճարել շուրջ 875 դոլար: Ավելի վաղ Ցանցում հայտնվել Էր Galaxy S9 եւ S9 Plus սմարթֆոնների առջեւի մասի պատկերները: Դրանք հրապարակել Էր Venture Beat պորտալը:

Samsung-ը Galaxy S9 եւ S9+ առաջատար սմարթֆոնները կներկայացնի փետրվարի 25-ին՝ Բարսելոնում Mobile World Congress ցուցահանդեսի մեկնարկից մեկ օր առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]