Ադրբեջանը խախտել է Արցախում հրադադարը․ Հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանը խախտել է Արցախում հրադադարը․ Հայկական կողմը կորուստներ չունի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն Արցախում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ։

Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։

Պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---