Բաժիններ՝

Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից

Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից. որոշումն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Հավելենք, որ նա ստիպված եղավ հրաժարական տալ սպա Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելուց հետո: Սպայի ընկերներն ու հարազատները պնդում են, նա նույնպես մասնակցել է այդ միջադեպին: Նշենք, որ դեպքտ տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, և մինչ օրս Արա Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս