Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մանոն», «Կարմեն», «Դավիթ Բեկ». Օպերային թատրոնի թատերացանկը կզարդարեն նոր ներկայացումները

«Մանոն», «Կարմեն», «Դավիթ Բեկ». Օպերային թատրոնի թատերացանկը կզարդարեն 
նոր ներկայացումները

ԵՐԵՎԱՆ,  25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գալիք տարում նոր, ժամանակակից ու հետաքրքիր ներկայացումներ է խոստանում: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

«Շատ եմ կարևորում այն, որ մեր հրաշալի երգիչներին աշխարհը ճանաչի: Այդ նպատակով հաջորդ տարվա հունվարին «Էլայթ» փառատոնին հանդես գալու հնարավորություն կնձեռվի թատրոնի մենակատարներ Գևորգ Հակոբյանին, Հովհաննես Այվազյանին, Արմեն Բադալյանին, Սյուզաննա Մելքոնյանին, Ջուլիետտա Ալեքսանյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Օրբելյանը:

Նրա խոսքով`ապրիլին տեղի կունենա Ժ. Մասնեի «Մանոն» օպերային ներկայացման առաջնախաղը: Այն բեմադրել է Ա. Ժագարասը: Կիրականացվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի նոր բեմադրությունը, որի ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է:

Կոնստանտին Օրբելյանը շեշտեց, որ այդ ներկայացմամբ հաջորդ տարվա սեպտեմբերին թատրոնը հրավիրված է ԱՄԷ: Նրանք հանդես կգան Դուբայի օպերային թատրոնում:

Պատրաստվում է «Դավիթ Բեկ» օպերայի բեմադրությունը: Բեմադրող-ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է: Թատրոն կվերադառնա Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը:

«Մեծ թատրոնի հետ պայմանավորվածության համաձայն` Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը կփոխադրվի: Այն երբեք չի ներկայացվել օպերային թատրոնում: Ներկայացումը սկիզբ կդնի թատրոնում ծնվող մանկական բեմադրություններին»,-ընդգծեց Օրբելյանը:

Կներկայացվի նաև «Շչելկունչիկ» բալետային ներկայացումը: Հունիսի երկուսին և երեքին տեղի կունենա «Բյուրեղապակյա դղյակ»  բալետի պրեմիերան` ըստ Ալեքսեյ Շորի երաժշտության, ով մեծացել է Գյումրիում: Բալետը ռուս-մալթական միասնական նախագիծ է` մասնակցությամբ Մեծ թատրոնի արտիստների, տեղի երգչախմբի և պարարվեստի ուսումնարանի սաների:

Կներկայացվի նաև Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետի վերականգնված տարբերակը: Հաջորդ տարի տեղի կունենա նաև Վրուբելի «Դև» կտավի հանձնման հանդիսավոր արարողությունը: Տոնական-երաժշտական երեկոյին կմասնակցեն թատրոնի մեներգիչները, երգչախումբը, նվագախումբը, կհնչեն հատվածներ Ռուբենշտեյնի «Դև» օպերայից, Լերմոնտովի «Դև» պոեմից` Աննա Միքայելյանի կատարմամբ:

Որոշում է կայացվել կազմակերպել «Անուշ» օպերայի նոր բեմադրության միջազգային մրցույթ: Հայաստան կհրավիրվեն տարբեր դիրիժորներ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]