«Հինգերորդ ալիքը» կեղծում է Մարտի 1-ի պատմությունը. փաստերի ստուգում

«Հինգերորդ ալիք» (նախկինում՝ «Արարատ») հեռուստաընկերության եթերում օրերս ցուցադրվեց «Մարտի 1-ի գործը» «փաստավավերագրական» ֆիլմը: Ֆիլմի հեղինակներն են Ռոման Բաբայանը և Անտոն Գրիշինը: Այս ֆիլմում փորձ է արվում այլ լույսի ներքո ներկայացնել 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունները: Այս մասին գրում է www.Fip.am-ը:

Ֆիլմում տեղ են գտել մի շարք առանցքային սխալներ և մոլորեցնող դրվագներ, որոնց «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակի թիմը որոշեց անդրադառնալ ստորև:

Տեր-Պետրոսյանի հրաժարականը

Ֆիլմի հենց սկզբնամասում, խոսելով 1997-1998թթ. իրադարձությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, հեղինակներն անում են հետևյալ պնդումը. «…Պառակտման պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն էր Լեռնային Ղարաբաղի հարցում: 1997 թ. սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ հնարավոր է համարում ղարաբաղյան խնդրի, այսպես ասած, փոխզիջումային լուծումը: Դա նշանակում էր բանակցային գործընթաց Ադրբեջանի և Թուրքիայի հետ և գրեթե հրաժարական Ղարաբաղի անկախության կամ նրա հետ Հայաստանի միավորման պահանջից: Արձագանքը վայրկյանական էր և կոշտ: Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը մեղադրեցին նրան դավադրության և դավաճանության մեջ»:

Եթե մի կողմ թողնենք այս պնդումների առաջին մասի ոչ իրավացի լինելը՝ Հայաստանի՝ Ղարաբաղի հետ միավորում, բանկացային գործընթացներում Թուրքիայի ներառում և այլն, ապա երկրորդ մասում կա ակնհայտ կեղծիք: Նշված անձանցից որևէ մեկը, որևէ հարցազրույցում կամ հրապարակային տեքստում Տեր-Պետրոսյանին չի մեղադրել դավադրության կամ դավաճանության մեջ:

Սոցիոլոգիայի կեղծիքը

Հեղինակները ներկայացնում են «Գելլափ» կազմակերպության հարցումները, համաձայն որոնց, Տեր-Պետրոսյանը չէր հայտնվել հավանական թեկնածուների առաջատար հնգյակում: Վերջին տեղը զբաղեցնում էր Տիգրան Կարապետյանը՝ 5 տոկոս արդյունքով: Սա ինքնին մոլորեցնող տվյալ է: 2008 թվականի ընտրությունների անգամ պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ իրականացված սոցիոլոգիական հարցումները որևէ կապ չեն ունեցել իրականության հետ: Ավելին՝ հարցվածների 60 տոկոսը հրաժարվել է պատասխանելուց:

Քոչարյանը կողքից էր նայում

Ֆիլմի մեկ այլ դրվագում հեղինակները ջանացել են «նսեմացնել» Քոչարյանի ունեցած դերակատարումը 2008-ի իրադարձություններում: «Գործող՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից վերընտրվելու իրավունք չուներ: Իր ղեկավարման երկրորդ ժամկետը վերջանում էր: Նրան ընդամենը մեկ ամիս էր մնացել, որպեսզի հանձնի պաշտոնը հաղթողին: Այդ պատճառով սկզբնական շրջանում այդ ամբողջ գործընթացին նա կողքից էր հետևում»:

Քոչարյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր աջակցությունն այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Ավելին, նա իր հարցազրույցներում անդրադարձել է նաև քաղաքականութուն վերադարձած Տեր-Պետրոսյանին, ինչն արդեն ենթադրում է ուղղակի մասնակցություն գործընթացիներին: Ի պաշտոնե, որպես նախագահ, նա չէր կարող գործընթացներին «կողքից հետևել»:

Թոշակի ակնկալիքով

Պատասխանելով «Դուք հարո՞ւստ մարդ եք» հարցին՝ Քոչարյանը պնդում է. «Հայաստանում ամենաքիչը երկու հարյուր, եթե ոչ ավելի, ընտանիքներ նույն հնարավորություններն ունեն, ինչքան իմ ընտանիքը»:

Հայկական և ռուսական լրատվամիջոցները, սակայն, բազմիցս անդրադարձել են Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող ունեցվածքին, որը հատում է մի քանի միլիարդ դոլարի սահմանը: Այդ հրապարակումները ոչ միայն չեն հերքվել, այլ ավելին՝ Հայաստանում որևէ ընտանիք գրանցված դոլարային միլիարդատեր չի համարվում:

Փետրվարի 19-ը

«Բայց ամենահետաքրքիրը սկսվեց ընտրությունների օրը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին: Ընտրատարածքները դեռ չփակված՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսեց բողոքի ցույցեր անել»:

2008 թվականի փետրվարի 19-ին որևէ բողոքի ցույց տեղի չի ունեցել: Հանրահավաքները սկսվել են փետրվարի 20-ից:

Բանակը

Ներկայացնելով բանակի դերակատարությունը 2008-ի իրադարձություններում՝ ֆիլմի հեղինակները փորձում են հիմնավորել այն տեսակետը, թե բանակի զորամիավորումները ներառվելու էին ցուցարարների կողմից, և Քոչարյանին հաջողվել է կասեցնել ռազմական հեղաշրջումը:

Այնինչ, Տեր-Պետրոսյանը, իր ելույթում անդրադառնալով ՊՆ փոխնախարարներին, արձանագրում է. «…նրանք, այդ երկուսը ժողովրդի անունից, իսկ իշխանությունների անունից բանակի Գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետևյալն է, որ բանակի հրամանատարությունը, հանձինս Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի, հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը, որպես բանակի փոխնախարարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին: Որ թույլ չեն տա բանակը խառնվի քաղաքականությանը և գործադրվի սեփական ժողովրդի դեմ (21.02.2008թ.)»: Բանակն ավելի ուշ, հայտնի 0038 հրամանով խառնվեց այս գործընթացներին և կիրառվեց իշխանությունների կողմից, որը Սահմանադրության կոպտագույն խախտում էր:

Չգտնված զենքեր

«Ըստ ոստիկանության տվյալների, վրաններում մթերվում են մեծ քանակությամբ երկաթյա ձողեր, նռնակներ ու հրազեն»:

Ինչպես հայտնի է, ոստիկանության այս հայտարարությունն անգամ նախորդ իշխանությունների քննչական գործողությունների արդյունքում որևէ կերպ չհիմնավորվեց:

Անհիմն խուզարկություն

«Մարտի 1: Առավոտ: Ազատության հրապարակ են ուղարկվել ոստիկանական ուժեր: Ոստիկանությունն անցնում է տեղանքի ու վրանների զննմանը»:

Եթե անգամ սա խուզարկություն է եղել ոստիկանության կողմից, ապա դա հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Գործողությունները, որոնք չեն ունեցել իրավական հիմքեր, սկսվել են 6։40 րոպե՝ ավելի շուտ, քան նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:

Կեղծված զենքեր

Խոսելով մարտի մեկի առավոտյան իրադարձությունների մասին՝ հեղինակները նշում են. «Վկաներն ասում էին, որ բողոքողները զինված էին մահակներով և երկաթե ձողերով, դա շատ լավ երևում է տեսագրված կադրերում»:

Մինչ ցերեկային բախումները, ցուցարարները չեն ունեցել պաշտպանական միջոցներ: Ֆիլմի հեղինակներն իրենց պնդումն արդարացնելու համար ցուցադրում են արդեն մարտի մեկի՝ լույս երկուսի գիշերային կադրեր, որը ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում:

Գաղտնալսում

«Ընդդիմության առաջնորդները Ֆրանսիայի դեսպանատան մոտ են հավաքում մարդկանց»: Որպես այս մտքի ապացույց՝ հեղինակները կիրառում են Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Արզումանյանի խոսակցության գաղտնալսումը:

Գաղտնալսումից, սակայն, պարզ է դառնում, որ հավաքն ինքնաբուխ է և ընդդիմության առաջնորդները չեն ուղղորդել ցուցարարներին հավաքվել նշված վայրում:

Բարիկադներ

«Բոլոր պայմանավորվածությունները փոխվում են, և նա (Նիկոլ Փաշինյանը) հայտարարում է, որ նրանք Տեր-Պետրոսյանից բոլորովին այլ հրահանգ ունեն: Պետք է բարիկադավորվել, պետք է իշխանություններին դիմադրություն ցույց տալ և այլն, և այլն». Ռ. Քոչարյան:

Նիկոլ Փաշինյանն այս բովանդակության հայտարարությամբ հանդես չի եկել:

Խանութների թալանը

«Դա փաստ է, ես նրանց տեսել եմ, ես նրանց խփում էի: Հերիք չէ, որ նրանք կոտրում էին այդ խանութների ցուցափեղկերը, նրանք այնտեղից ամեն ինչ գողանում էին, քարշ էին տալիս, մարոդյորներ: Նրանք սկսեցին արկղով կոնյակներ կոտրել, ես կասեի, որ 200 շշից ավելի տեսակավոր կոնյակ են կոտրել: Դա թափթուկների ավազակախումբ էր». Դ. Շահնազարյան:

Հնարավոր է՝ ֆիլմի հեղինակները մոնտաժել են Շահնազարյանի խոսքի հատվածի այս մասը: Իրականությունը հետևյալն է. խանութների թալանը տեղի է ունեցել ցույցերի վայրից բավականին հեռու: Մարտի մեկի գործով անցնող որևէ ցուցարարի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել գողության, թալանի հոդվածով: Հետագայում արդեն, մամուլի հրապարակումներից և փաստահավաք խմբի նյութերից պարզ է դառնում, որ այդ թալանում ներգրավված են եղել ՀՀԿ վստահված անձինք:

Չգողացված զենքը

«Երբ ոստիկանական մեքենա վառեցին և ծեծեցին ոստիկանների, գողացան նրանց զենքերը, այդ ոստիկանների հաշվառված զենքերը…»․ Ռ. Քոչարյան:

Ցուցարարներից որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել ոստիկանի զենք գողանալու մեղադրանքով:

10-ամյա սուտ

«Երեկոյան ստորագրեցի արտակարգ իրավիճակ մտցնելու հրամանագիրը, ստորագրեցի, երբ արդեն մի քանի տասնյակ վիրավոր ոստիկաններ կային»․ Ռ. Քոչարյան:

22։15-ից սկսած՝ Քոչարյանը մամուլի ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ կան վիրավոր ոստիկաններ և թալանվում են խանութներ: Խանութների թալանը սկսվում է Քոչարյանի հայտարարությունից կես ժամ անց, իսկ տասնյակ վիրավոր ոստիկանների մասին հաղորդագրություններն ավելի ուշ են ստացվում:

Մի քանի նկատառում

Ֆիլմում տեղ են գտել բազմաթիվ այլ սխալներ և մոլորեցնող հնարքներ: Չկա անդրադարձ հայտնի 0038 գաղտնի հրամանին, որը տրվել է դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ: Հեղինակները խիստ ընտրողաբար և իրական համատեքստից կտրված են ներկայացնում դիտորդական առաքելությունների գնահատականները: Նույն կերպ են վարվում նաև Վիքիլիքսի հայտնի հրապարակումների հետ: Վաղուց ապացուցված է, որ բանակը կիրառվել է ներքաղաքական գործընթացներում, սակայն այս հատվածը հեղինակները ևս շրջանցում են: Բազմաթիվ դրվագներում հիշատակվում է, որ ցուցարարները զինված են եղել, սակայն որևէ քրեական գործով չի ապացուցվել ցուցարարների կողմից ապօրինի զենք կրելը կամ կիրառելը:

Հիշեցնենք, որ «Հինգերորդ ալիքը» նախկին «Արարատ» հեռուստաընկերությունն է, որն այժմ պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանին։

Հ. Գ.

Ֆիլմի ստեղծողները տարբեր բանախոսների ներկայացրել են, թե նկարահանում են ֆիլմ, որը նվիրված է մարտի մեկի զոհերին: Հետագայում, սակայն, նրանք մոնտաժել են բանախոսների խոսքը և ներկայացրել ըստ հայեցողության:

Վահրամ Թոքմաջյան

Տպել
18100 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս