211652_close_icon
views-count6232 դիտում article-date 22:30 21-07-2017

Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության արդյունքները

Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ [url=http://www.mil.am/hy/news/4871]ՊՆ[/url]-ից: Մարտական պատրաստության վիճակը վերլուծելիս նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները: Մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ: Միաժամանակ, բոլոր օղակների հրամանատարների նպատակաուղղված աշխատանքի արդյունքում դրական տեղաշարժ է արձանագրվել զորամիավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման և դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում: Եզրափակիչ խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարլոս Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին բարձր արդյունքների համար` հորդորելով մշտապես զբաղվել ինքնակրթությամբ, իսկ առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ և մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ:

Նմանատիպ նյութեր