211652_close_icon
views-count54770 դիտում article-date 17:35 06-06-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևանյան լճի կամրջի վրա տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից. պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel մակնիշի 35 NA 243 համարանիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Ավդալյանը, Mercedes մակնիշի 30 GO 002 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Մհեր Եղիազարյանը, ВАЗ 2107-ը վարել է Երևանի բնակիչ՝ 43-ամյա Սուրեն Ջանգոյանը, Daweoo մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 61-ամյա Տիգրան Ջուրյանը, ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Զոհրաբ Սահակյանը, իսկ Օpel մակնիշի 33 TT 689 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 48-ամյա Հրաչյա Մարտիրոսյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Հ. Մարտիրոսյանը և Զ. Սահակյանի ուղևոր՝ համագյուղացի, 32-ամյա Մելիք Բաբայանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը ՃՈ հետաքննչական բաժանմունքից փոխանցվել են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/05/1097636/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, բախվել էին Mercedes մակնիշի 30 GO 002 համարանիշի, ВАЗ 21099 մակնիշի 35 LZ 965 համարանիշի, Opel մակնիշի 33 TT 689 համարանիշի, Daewoo 34 TP 091 համարանիշի և Opel Astra G մակնիշի 35 NA 243 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կնետրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր