Վերջերս դերասանուհի Անի Երանյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ, օգտատերերին է ներկայացնում իր առօրյան:
Այս անգամ Անին գայթակղիչ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է յուրահատուկ հանդերձանքով:
Լուսանկարին կից Անին ռուսերեն լեզվով գրել է. «Գիտեք, բնության մեջ կան կոնցերոգեններ՝ թունավոր նյութեր: Մարդիկ էլ երբեմն լինում են թունավոր. նրանք ստեղծված են նրա համար, որ թունավորեն կյանքդ: Հնարավոր չէ ընդհանրապես չհանդիպել այդպիսի կերպարների՝ նրանք ամենուր են, օրինակ՝ աշխատավայրում կամ ձեր ամենամտերիմ մարդու մեջ: Դրանք մարդիկ են, որոնք ոչ միայն բացասական էներգիայով են պարուրված, այլեւ այն տարածում են շրջապատում: Դրանք այն մարդիկ են, ում նախանձությանը չափ չկա, նրանք քննադատում են ձեզ, ձեր ընտրությունը, ձեր կյանքի ոճը. Դուք անընդհատ զգում եք, որ պետք է արդարանաք, բայց թե ում առաջ, անհասկանալի է»:
Այնուհետեւ դերասանուհի-երգչուհին շարունակել է. «Նրանք անտեղի խորհուրդների ու պասիվ ագրեսիայի վարպետներ են: Այդպիսի «բազմոցային քննադատների» վերջն այն է, որ ի վերջո իրենց նախանձի ու ատելության թույնը հենց իրենց է պատելու, քանի որ նրանք կամք չունեցող մարդիկ են, որոնք ունակ չեն քայլ անել իրենց նպատակին հասնելու համար: Միակ բանը, որ նրանց մնում է անել, ուժեղ մարդկանց նայելն է, որոնք պատրաստ են յուրաքանչյուր օր հազար ու մեկ քայլ անել ինքնազարգացման համար: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ու հարցրեք՝ ով եք դուք»:
Ավելի վաղ Անին լուսանկար էր հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում հանդես էր եկել Ավրաամ Ռուսոյի հետ:
Լուսանկարում Ավրաամ Ռուսոն եւ Անի Երանյանը գրկախառնված էին, իսկ երգիչը ջերմ համբուրում էր երիտասարդ դերասանուհուն: Անի Երանյանն հրապարակմանը կից ռուսերեն լեզվով մեկնաբանություն էր գրել. «Դա սեր էր առաջին հայացքից»: Անիի երկրպագուներն անմիջապես արձագանքել էին ջերմ լուսանկարին՝ թողնելով իրենց հաճելի մեկնաբանությունները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին