Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Քրեականի ու համայնքի հակասությունը. ում են վարչապետի պաշտոնում տեսնում եզդիները

ՀՀԿ խմբակցության ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը Armtimes-ի հետ անդադառնալով 2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներին, նշել է, որ իրենք՝ եզդիները պատրաստ են ընդունել այն անձին, որին կառաջադրի ՀՀԿ-ն: «Ես քաղաքական կուլիսների խոսակցություններից տեղյակ չեմ: Եզդի համայնքը չէ, որ այս պարագայում պետք է որոշի, թե ով է վարչապետը: Ես ճանապարհ եմ անցնում մի քաղաքական ուժի հետ և նրանց հետ համընդհանուր պետք է որոշենք, թե ում ենք տեսնում վարչապետ»,- նշել է եզդի պատգամավորը:

Նշենք սակայն, որ եզդի համայնքը նույն կուլիսներում խոսում-քննարկում է, որ իր ցանկալի թեկնածուն հենց Կարեն Կարապետյանն է, ում ցանկանում են վարչապետի պաշտոնում տեսնել նաև 2018-ի ապրիլից հետո: Ուշագրավ է, սակայն, որ վարչապետը նախընտրական հանդիպումների ժամանակ, երբ Արագածոտնի մարզ էր մեկնել, նրան դիմավորել էր քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը: Առհասարակ, ըստ տեղեկությունների, նա շատ լավ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ:

Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եզդիները հակված են Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ում թեկնածությունը կառաջարկի ՀՀԿ-ն, նրա հետ էլ իրենք կհամաձայնեն, բայց շատ կցանկանան, որ այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, քանի որ նա շատ բան է արել իրենց համայնքի համար: «Եթե վարչապետ լինի, ապա մենք կուզենք, որ մենակ պարոն Սարգսյանը լինի: Կարեն Կարապետյանի դեմ ոչինչ չունենք, նա գրագետ, կիրթ մարդ է, բայց մեր ձայնը մեկինն է՝ պարոն Սարգսյանինը։ Մեր նախորդ նախագահները ոչ մի անգամ եղդի բառը չեն օգտագործել, բայց Սերժ Սարգսյանը մեր բոլոր ազգային տոներին մեզ շնորհավորում է, օգնում է մեր համայնքին, մեր հարցերը բարձրացնում է միջազգային հարթակներում»,- ասաց Թամոյանը:

Ինչ վերաբերվում է Ջնդի Ամարյանին և նրա ունեցած ազդեցությանը համայնքի ներկայացուցիչների վրա, ապա Թամոյանն ասաց, որ Ամայանը չի զբաղվում համայնքի խնդիրներով, ինքն է զբաղվում և իր խոսքն է վճռորոշ: Նա անհատ մարդ է և թող ինքը որոշի, թե ում է ուզում: Իսկ ես համայնքի ղեկավարն եմ և այդ ժամանակ համայնքի անունից եմ հանդես գալու: Երբ այդ ժամանակը գա՝ ես կոչ կանեմ, որ պարոն Սարգսյանն անցնի: Ճիշտ է, Ազգային ժողովն է ընտրելու, բայց մենք Սերժ Սարգսյանի կողքին ենք լինելու»,- եզրափակեց Թամոյանը:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում