Կարգադրվել է խստիվ հետևել գազալցակայանների համապատասխանությանը սահմանված չափորոշիչներին
Ընթացքի մեջ են մարզերում շահագործվող շարժական գազալցակայանների ստուգումները։ Այս մասին այսօր զեկուցվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Հրաչյա Ռոստոմյանը Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին հանձնարարել է մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը՝ անկախ պատկանելիությունից։
«Սկսենք Երևանից և անցնենք մարզերին»,-հավելել է նա:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն անդրդարձել է նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված երկրաշարժերին և նշել, որ այս պահին անհանգստության որևէ պատճառ չկա, ծառայության մասնագետները իրականացնում են օպերատիվ հերթապահություն:
Լոռու մարզային փրկարարական վարչության պետն էլ նշել է, որ մարզում սեյսմիկ վիճակը համեմատաբար հանգիստ է, մարզային ստորաբաժանման աշխատակիցներից ձևավորվել են շրջիկ խմբեր, ովքեր հանդիպում են բնակիչների հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում՝ ավելորդ անհիմն տեղեկության տարածումից խուսափելու համար: Կ. Հովհաննիսյանը նաև նշել է, որ մարզի 43 համայնքի ուղարկվել են սողանքի դեպքում վարվեցողության նյութեր, իրականացվել է մարզային ՃԿԿ-ում գրանցված ահազանգերի հետադարձ կապ՝ խուճապային վիճակը կարգավորելու ուղղությամբ:
Նախարար Ռոստոմյանը հանձնարարել է նաև քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տարածքում թույլ երկրաշարժ է գրանցվել
- Հրաչյա Պետրոսյան. Սեյսմիկ ակտիվությունը նվազում է
- ԱԻՆ. Երկրաշարժի հետցնցումները թուլանում են
- Նոր երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք
- Խալիկյան. Ստուգված բոլոր գազալցակայաններում հայտնաբերվել են խախտումներ
- Շարժական գազալցակայանների շահագործման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել. ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում