Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատը հետաձգվեց՝ Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները չեկան դատարան (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer-hanrayin

Այսօր Վերքննիչ դատարանում պետք է կայանար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատական նիստը։ Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել արդարացման պահանջով։ Նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հայտարարեց, որ ամբաստանյալները չեն ներկայացել։ Դատական նիստերի դահլիճում բարձրացրած աղմուկի պատճառով հնարավոր չեղավ ընթերցել, թե ինչ պատճառաբանությամբ նրանց չեն բերել նիստերի դահլիճ։ Ստեղծված իրավիճակում  որոշում կայացվեց դատական նիստը հետաձգել։ Այժմ հայտնի չէ, թե այն այսօր կշարունակվի, թե կտեղափոխվի մեկ այլ օր։ Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, թե որն է ամբաստանյալներին դատարան չներկայացնելու պատճառը: Փաստաբանը նշեց. «Ըստ ոստիկանության գրության՝ Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չէին բերել, քանի որ ոստիկանությունն այս պահին չունի համապատասխան ուժեր 7 ամբաստանյալի դատարան ներկայացնելու համար»:  Ամբաստանյալների աջակիցները, որոնք  շարունակում են մնալ դատարանի շենքում և պահանջում են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ներկայությունը։ Նրանք ցանկանում են, որ Վալերի Օսիպյանը բացատրություն տա, թե ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանների գումարտակը ինչու չի ապահովվել նրանց ներկայությունը։