211652_close_icon
views-count27551 դիտում article-date 14:21 23-12-2018

Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, իսկ Honda-ն էլ վրաերթի է ենթարկել 2 հոգու. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահագն Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 35 QC 820 համարանիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 50-ամյա Վարդան Գեղամյանի վարած Opel մակնիշի 35 QR 908 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո վթարված վիճակում կանգնած Opel-ին է բախվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայկի բնակիչ, 22-ամյա Միսակ Մանուկյանի վարած Honda մակնիշի 35 VN 193 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Հարություն Նիկողոսյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Volkswagen և Opel մակնիշի ավտոմեքենաների մեջտեղում կանգնած Վ. Ադամյանն ու Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 32-ամյա Մարատ Առուստամովը վրաերթի են ենթարկվել և տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր