211652_close_icon
views-count38992 դիտում article-date 08:35 02-08-2017

Խոշոր ավտովթար Երևանում. «Վարդանանք » ռեստորանային համալիրի մոտ բախվել են Opel-ն ու «Սանիթեք » ընկերության Hino աղբատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Վարդանանք » ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 QT 584 համարանիշի և «Սանիթեք » ընկերությանը պատկանող, աղբատար Hino մակնիշի 818 OM 61 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը և մեկ ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, մեկ ուղևոր էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Վլադիմիր Կրմենյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և լվացել ճանապարհի այդ հատվածը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով վթարի վայրում վարորդների ցուցաբերած մեծ հետաքրքրության պատճառով բախվել են նաև Opel մակնիշի 34 PP 228 համարանիշի և MAN մակնիշի 777 NV 17 համարանիշի խոշոր բեռնատարը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր