Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ովքե՞ր են ռևիզիոնիստ դաշնակները

Դաշնակի էկոհամակարգը պարունակում է աճի իր սեփական սաղմերը: Բայց արդյո՞ք դրանք են մանկական այս հիվանդության աղբյուրը, թե այն մարմնավորող մարդիկ են կանգնած դրա ակունքներում: Այլ կերպ ասած՝ արդյո՞ք դաշնակների համակարգը ստեղծեց ռևիզիոնիզմի հրեշին, թե՞ իշխողները, ովքեր օգտվեցին իրենց դիրքերից՝ քրիստափորյան համակարգը աղավաղելու համար: ՀՅԴ-ն աշխարհում միակ կազմակերպությունը չէ, որը տառապում է այս դիսֆունկցիաներից և սոցիալական պաթոլոգիաներից: Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Սովետական ​​Միության Կոմունիստական ​​կուսակցությունը 1924-1928 թվականներին՝ Ստալինի գահակալության ժամանակ, իր մաշկի վրա զգացել է այս տեսակի խեղաթյուրումը. արդյո՞ք մարքսիզմ-լենինիզմը կերտեց ստալինիզմը, թե՞ Ստալինն էր, որ Լենինի ուղերձը շեղեց ճշմարիտ ճանապրհից։

Եթե օբյեկտիվ ընթերցելու լինենք ՀՅԴ պատմությունը, դաշնակների ռևիզիոնիզմը Քրիստափորիզմի անօրինական և ծանրաքաշ երեխան է: Ինչպե՞ս կարող ենք խոսել ներքին ռևիզիոնիզմի մասին: Ի՞նչ է պատահել։ Իսկ ովքե՞ր են նախաձեռնողներն ու երաշխառուները:

Դաշնակների ռևիզիոնիզմի ծնունդը կապված է Քրիստափորի մահվան հետ 1905-ին և նրա երկու հետևորդների՝ Ռոստոմի և Զավարյանի՝ կուսակցությունն իրենց ձեռքում պահելու անկարողության հետ: Ձմռան վերջին ամսին Քրիստափորի մահվանից հետո ՀՅԴ-ն գումարեց իր ընդհանուր ժողովը՝ երկու տարի անց՝ 1907-ին, Վիեննայում։

Երեք ամիս ձգված քննարկումներից հետո պատվիրակները ստեղծեցին նոր կազմակերպություն: Այն այլևս իրականության վրա խարսխված ձեռնարկ չէր, որն ուներ իր իսկ սեփական ռազմավարությունը,  իրական մարմնավորում ստացած ղեկավարությունը և հստակ տեսլականը։ ՀՅԴ-ն վերածվեց մեսիանիստական, գաղափարախոսական մի կազմակերպության, որը ենթարկվում էր ներքին և արտաքին ճնշումներին, աղճատող բազմաթիվ աղբյուրներին, որոնք կասկածի տակ էին դնում նրա ապագան որպես այդպիսին: Բացերը լրացնելու և կուսակցության մահը կանխելու համար կուսակցության բազմաթիվ առաջնորդներ իրենց ծրագրերում թիրախում են մեսիանիզմը, գաղափարախոսական ցենտրիզմը և արկաթե կարգապահությունը։ Ի սկզբանե, կազմակերպությունից արգելափակված կուսակցության վերածելու մուտացիան անզեն աչքով չի երևում: ՀՅԴ-ն ունի մեծ թվով դեմոկրատներ, ինչպիսիք են Սիմոն Վրացյանը, Շավարշ Միսաքյանը, Արշակ Ջամալյանը, Հովնաննես Քաչազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Միքայել Վարանդյանը, Ակնունին, Ռուբեն Զարդարյանը, ովքեր իրավամբ դաշնայնացման քրիստափորյան ավանդույթի երաշխավորներն են: Նույնիսկ դումանիստներն են խաղում կարծիքների բազմազանության խաղը, մինչդեռ այս հոսանքը նշանավորվում է Դավթյանի և Դումանի արմատական ​​գաղափարներով: 1919 թվականն էր, Երևան։ Չնայած ընկղմված լինելով մեսիանիզմի և խորը ճգնաժամի մեջ, մինչ ՀՅԴ-ի 9-րդ Ընդհանուր ժողով դաշնակցությանը հաջողվեց պահպանել իր հավասարակշռությունը, նույնիսկ եթե դրա ռազմավարությունն ու գաղափարական կարգախոսը որոշակիորեն հեռացել էին Քրիստափորի խոսույթից։ 1919 թ.-ից ի վեր, երկու առաջնորդներ աստիճանաբար ավելի ու ավելի շատ տեղ են զբաղեցնում ՀՅԴ կազմակերպչական աշխատանքներում՝ շահագործելով տվյալ պահի սուբյեկտիվ և օբյեկտիվ պայմանները. մի կողմից՝ ՀՅԴ-ի Հայաստանում, ապա նաև դրսում՝ Մարդկոց շարժման պառակտման մեջ խճճված լինելը, մյուս կողմից՝ ԽՍՀՄ-ում և Գերմանիայում տոտալիտարիզմի աճը և Իտալիայում ֆաշիզմի հաղթանակը գալիս են լրացնելու կուսակցության մուտացիան: Փոքր քայլերով ՀՅԴ-ն վերածվում է ավտոկրատական ​​ուղղության՝ Ռուբեն Տեր-Մինասյանի ղեկավարությամբ, որը մինչև իր մահը՝ 1951 թվականը, գերակա իշխանություն կբանեցնի իր ընկերներ Վահան Նավասարդյանի (1956) և Համո Օհանջանյանի (1947) հետ: Փաստորեն, 1920-ի մայիսի հեղաշրջումից ի վեր, որը նշանավորվեց Կառավարություն-Բյուրոյի ղեկավար Համո Օհանջանյանի ժամանմամբ, պաշտպանության նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի գլխավորած ՀՅԴ-ն ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը և հեռվանում հեղափոխական շարժման բազմակարծական ավանդույթից:

1920-ականներից Ռուբեն Տեր-Մինասյանը և Վահան Նավասարդյանը (վերջինս 1933 թվականից ի վեր իր ժամանակը, ելույթներն ու ողջ առաջնորդությունը նվիրել էր ՀՅԴ-ի շարքերը վերահսկելուն), պարտադրեցին «մտքերի ոստիկանություն» երևույթը և որդեգրեցին հեռացման միջոցով խնդիրները լուծելու քաղաքականությունը։ «Մաքրման» ալիքը աննկատ չթողեց Գարեգին Նժդեհին, Հովնաննես Քաչազնունուն, Վազգեն Շուշանյանին, Շահան Նաթալիին, Խոսրով Թութունջյանին և շատ ավելի քիչ հայտնի մարդկանց՝ առանց նկատելու անգամ, որ Նիկոլ Աղբալյանի և Դրոյի նման կարկառուն դեմքերին հաջողվեց զերծ մնալ «մաքրման» ալիքից։ Նրանք իրենց փրկությամբ պարտական ​​են ՀՅԴ շրջանակներում դեռ գոյատևող ընդդիմությանը, ինչպես նաև իրենց մարտական անցյալին, քանզի ՀՅԴ-ն չէր կարող իրեն կրկնակի անարգանք թույլ տալ։  Ռուբեն Տեր-Մինասյանը չընդունեց կուսակցության ներսում գտնվող Նիկոլ Աղբալյանի դիմադրությունը և պատժեց նրան «կարգազանցության» համար։ Միևնույն ժամանակ դատապարտեց Դրոյին, քանզի վերջինս շնորհավորական հեռագիր էր ուղարկել իր նախկին ընկեր Ստալինին, ով 1945թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բարձրացրեց Կարս-Արդահանի տարածքները ԽՍՀՄ-ին կցելու հարցը՝ Թուրքիայի չեզոքության դիմաց:

Ռուբեն-Նավասարդյան դուետի բռնակալությունը, որը ձգվեց 1919-ից մինչև 1956 թվականները, 1933-ին Վրացյանին դրդեց հրաժարվել ցանկացած մանդատից` նախընտրելով իրեն նվիրվել «Վեմ» հանդեսին: Քանզի նա վայր դրեց պատասխանատվությունների իր շրջանակը, «Դրoշակն» այլևս չհրատարակվեց նույն տարուց ի վեր։ Ռուբեն-Նավասարդյան դուետն իր ժամանակը զուր չվատնեց և ձեռնամուխ եղավ Հայաստանի 1-ին հանրապետության վերջին վարչապետին, կուսակցության պաշտոնական մարմնի ղեկավարին փոխարինող փնտրելու գործընթացին: Իրենց գրություններում Ռուբենը և Նավասարդյանը պատասխանատու են հեղափոխական շարժման, ՀՅԴ-ի, նրա գաղափարների և գաղափարախոսության պատմությունը վերաշարադրելու համար: Նրանց բոլոր աշխատանքները տարածում են այս ռևիզիոնիզմը` նվազագույնի հասցնելով բազմակարծությունը, վերաձևակերպելով ՀՅԴ-ի սոցիալիզմը, Հայաստանի աշխարհաքաղաքականությունը, Թուրքիայի դեմ պայքարի բնույթը, Քրիստափորի ֆեդերալիզմը` խթանելով գաղափարական ցենտրալիզմը և մարգինալացնելով նախկինում այլախոհ ձայները մինչ իրենց վտարման վերջին փուլը։ Ռուբեն-Նավասարդյան դուետի բռնակալության ներքո ռազմաշունչ կազմակերպությունից ՀՅԴ-ն վերածվում է ավտորիտար կուսակցության՝ արևմտյանների (Ռուբեն) և հակակոմունիստների (Նավասարդյան) հետ դաշինքի վրա խարսխված, որպեսզի ակտիվիստների ճնշող մեծամասնությանը հրամցնեն Ռևիզիոնիզմի խայծը` համեմված այն համոզմունքով, որ իրենց կուսակցությունը հավատարիմ է մնում Դաշնակցության անցյալին: Բայց դա մտացածին, տձև, ՀՅԴ-ի պատմությունն աղավաղող հավատարմություն է, կարծես հանկարծ Դաշնակցության գաղափարական ժառանգությունը բորբոքվել, կարծես բուն Դումանիզմն այտուցվել և դուրս էր եկել դաշնակցական կաղապարից, մի քիչ նման բնական աղետից հետո ափերից դուրս եկած գետի: Այստեղ երկակի աղետ էր. աքսորն ու անապատը հատելը ներքին ճգնաժամի մասնաբաժնով և վտանգների ահագնանալը մինչև Երկրորդ աշխարհամարտը ու սառը պատերազմը նացիզմի անկումից և դաշնակիցների հաղթանակից հետո՝ երկու լավ պատճառ, այնուամենայնիվ, որպեսզի Ռուբեն-Նավասարդյան զույգը մնա իշխանության ղեկին:

Մոտ 40 տարի ՀՅԴ-ն գործել է Ռուբեն-Նավասարդյան դուետի ավտորիտարիզմի ներքո: Մոտ 40 տարի ակտիվիստների սերունդներ կրթվել են դաշնակ ռևիզիոնիզմի կաղապարներում, որն այդպես էլ չբարձրաձայնեց իր անունը։ Գրեթե 40 տարի է, ինչ Սիմոն Վրացյանի ձայնի նման լռեցվել են այլ ձայներ ևս, վերահսկվել, մարգինալացվել, և հարմար պահին քավության նոխազ դարձվել և բանադրվել: Գրեթե 40 տարի ՀՅԴ-ն հակված էր այտուցվածության, ՀՅԴ գաղափարական ողջ էության, սովորույթների և ավանդույթների բորբոքման: Սիմոն Վրացյանը փորձեց դիմակայել՝ նկարագրելով Ռուբեն Տեր-Մինասյանին որպես «Իթթիհադիստ»՝ 1920-ին մահմեդականների դեմ Հայաստանում իրականացված կեղտոտ գործում ունեցած մասնաբաժնի համար՝ միևնույն ժամանակ դատապարտելով ֆաշիզմը Եվրոպայում և բազմապատկելով քրիստափորյան ֆեդերացիայի բազմակարծական ավանդույթին վերաբերող գրությունները: Նա փորձեց «Հայրենիք Ամսագիր»-ում պատկերել մի Ռուբեն, որը չի անսում հետևել կարգապահությանը, երբ իրեն դա ձեռնտու չէ, մինչդեռ փորձում է այն այլոց պարտադրել։ Վրացյանը պատմում է, որ ցեղասպանության արնարբուքի ընթացքում Ռուբենը Թբիլիսիում դեմ առ դեմ հանդիպում է Ռոստոմի և Արմեն Գարոյի հետ: Էրզրումում հայերի կոտորածների մասին զեկուցելուց և Արմեն Գարոյին Կարինի իր ընտանիքին այլևս չտեսնելու մասին հայտնելուց հետո, Ռոստոմը դիմում է Ռուբենին և հարցնում, թե ինչպես է վերջինս հայտնվել Թբիլիսիում, այն ժամ, երբ պետք է իր կյանքը Սասունին զոհաբերելու երդմանը հավատարիմ մնար, ինչպես իր ընկերները։ Անհարմար զգալով՝ Ռուբենը պատասխան չի տալիս, ինչը դիտարկվում է որպես ամեհի մի ապտակ Ռոստոմի կողմից: Հիշողության հրապարակումից կարճ անց, ՀՅԴ-ի ակտիվիստները քննադատեցին Վրացյանին այն բանի համար, որ պատմությանն անդրադարձել է Դաշնակի ամսագրում՝ սա որակելով որպես Ռուբենի արժանապատվության խարխլում: Բայց Սիմոն Վրացյանը սրան ընթացք չտվեց։ Նա՝ խաղաղամետ մարդ և իսկական դեմոկրատ, դեմ է Ռուբենի և Նավասարդյանի արմատական ​​գաղափարներին ու մեթոդներին:

Երբ նրանք մահացան (1951-ին՝ Ռուբենը, 1956-ին՝ Նավասարդյանը), ՀՅԴ-ն ստիպված էր վերակառուցել մի շինություն, որը պետք է կտրեր իր պորտալարը կովկասյան դուետի բռնակալ ժառանգության հետ: 1956-1991 թվականների ընթացքում ՀՅԴ-ն ինչ-որ կերպ փորձեց աղճատել այս ավտորիտարիզմը, բայց գործընթացները դանդաղ էին ընթանում և մարդկանց ուղեղների համար դժվար էր ձերբազատվել 1-ին անկախ հանրապետության երկու նախկին գործիչների անցյալից: Ֆրանսիայում Ռուբեն գործչի կերպարը չափազանց կենդանի է. նրա ընտանիքն ամեն ինչ անում է, Ռուբենի հիշատակը վառ պահելու համար, անգամ եթե Լևոնն ու Անահիտ Տեր-Մինասյաններն ի վերջո հեռացվեն ՀՅԴ-ից։ Լիբանանում Նավասարդյան գործչի մասին հիշատակումներ հայտնվում են Սարգիս Զեյթլյանի խոսքում, ով Նավասարդյանի գործընկերն էր «Հուսաբեր»-ում։ Այդուհանդերձ, ՀՅԴ-ն թե՛ իր ռազմավարության մեջ և թե՛ գործողություններում շրջում է Ռուբեն-Նավասարդյան էջը, նրանց վերածելով ՀՅԴ անցյալի մասունքների, որոնք դաշնակցական պանթեոնի մասնիկը դարձան։ Եվ սա առանց հաշվի առնելու Էդիկ Հովհաննիսյանի գաղափարների իշխանության գալը 1970-ական թվականներին։ Էդիկ Հովհաննիսյանը հակակոմունիստական, բայց ռուսամետ Նավասարդյանի արժանի ժառանգորդն էր, ով կորսա Նավասարդյանի ուղերձները` Դաշնակի էկոհամակարգում օրգանական սոցիալիզմի տեղը գրավելու համար իր տարօրինակ և միևնույն ժամանակ վտանգավոր փիլիսոփայությամբ։ Նա իրեն վերագրեց ՀՅԴ-ի վերջնական նպատակը վերաձևակերպելու իրավունքը` առաջարկելով «ազատ, անկախ և վերամիավորված հայ ազգի» բանաձևը, վարկաբեկեց պետական ​​ինքնիշխանության գաղափարը և Խորհրդային Ռուսաստանին ներգրավեց Հայկական քաղաքական կյանքի մեջ, դրանով իսկ դանդաղեցնելով հայկական անկախ պետության կառուցումը, քանզի նա իր լեգիտիմությունը քամում է Հայաստանի ռուսամետ զարգացումից:

 

Մյուս հերոսը, ով աչքի ընկավ 1970-1980 թվականներին և իր ոգեշնչումը քաղեց Ռուբեն Տեր-Մինասյանից, Խաժակ Տեր-Գրիգորյանն է, իրանական ծագմամբ, ով իրեն ձախակողմյան էր համարում։ Նա մտադրվում է գնալ Դումանի հետքերով, այնուամենայնիվ, մարքսիստական ​​գույն բերելով իր պայքարին, մինչդեռ Նիկոլ Դումանը բացարձակապես որևէ կապ չունի դիալեկտիկական մատերիալիզմի նախահոր հետ: Իր գրություններում Խաժակ Տեր-Գրիգորյանը ՀՅԴ-ն պատկերում է իբրև առաջապահ կուսակցություն, որպես հեղափոխության ներսում հեղափոխության հետևորդ, ​​ազատագրական պայքարի մարքսիստական վուլգատայով, մաոիստական ​​նկրտումներով, որոնք օգտագործվում էին որպես մտածելակերպի փոխակերպման գործիք։ Սերնդեսերունդ անցնելով՝ ՀՅԴ-ի ռևիզիոնիզմը Ռուբեն-Նավասարդյանից անցնում է Խաժակ Տեր-Գրիգորյան-Էդիկ Հովհաննիսյան դուետին, այնուհետ՝ առավել ժամանակակից Հրանտ Մարգարյանին և Վահան Հովհաննիսյանին: Բռնած ուղին հավատարիմ է 1920-ականների սկզբնական ուղերձին և ասում են, թե հետևում է Հովնան Դավթյանի և Նիկոլ Դումանի որդեգրածին: Իրականում նրանք հետապնդում են ՀՅԴ-ի դեֆորմացման ձեռնարկին, որը խրախուսում էին ռևիզիոնիզմի հայրերը:

Կուսակցական անդամության երդումը հազիվ տրված՝ Վահան Հովհաննիսյանը դառնում է ՀՅԴ-ի Բյուրոյի անդամ և իրենց շարքերում դանդաղ հարթում կենսաբանական սոցիալիզմի ուղին՝ Քրիստափորի ներառական և սոցիալական ուղերձը ուրբի և օրբի վերածելով հրամայականության և բացառման ուղերձի: Ինչ վերաբերում է Հրանտ Մարգարյանին, նա հանդես կգա որպես կուսակցության ռուբենյան ավանդույթի երաշխավոր, որն այլևս միջոց չէ, այլ ինքնանպատակ: Երկու առաջնորդներն արդարացվում են որպես Տեր-Պետրոսյանի ռեժիմի նախկին բանտարկյալներ, բայց ՀՅԴ-ն չի ստորբաժանվում այնպես, ինչպես իրենք էին ակնկալում։ ՀՅԴ-ն, որը, թվում էր, թե ուրվագծվում է որպես ֆեդերացիա Զեթիլյան-Մարուխյանի ենթակայության ներքո, կրկին վերածվում է մոլեկրոն և ավտորիտար մի կուսակցություն՝ Հրանտ-Վահան դուետի ձեռքում. դուետ, որի համար ՀՅԴ-ն ինքնին նպատակ է և ոչ թե գործիք:

«Հրանտ-Վահան» տանդեմը պարտադրում է իր օրենսդրությունը կուսակցության ներսում և որոշումների կայացման գործընթացի վրա արգելանք դնելուց հետո, որսում ցանկացած անհամապատասխանություն այդ որոշումների տառին՝ չընդունելով որևէ այլակարծություն. տպավորություն էր, թե ՀՅԴ պետք է յուրաքանչյուր գնով ադապտացվեր այն որոշումներին, որոնք կայացվել են նախազգուշացման շղարի և ինկվիզիցիայի մշակույթի լույսի ներքո։ Ճիշտ այնպես, ինչպես 1920-ական և 1930-ական թվականներին, Հրանտ-Վահան դուետը կարգապահություն էր հաստատում շնչահեղձության, մարգինալացման և «վհուկների որսի» միջոցով: Պաշտոնապես, ներքին թշնամի չկա, բայց իրականում կա մեկը. այն ամենը, ինչը չի կրում Ռուբեն-Նավասարդյան դրոշմը, մատնանշվում է և դիվայնացվում, ՀՅԴ-ում տիրում է վտարման մշակույթ, և վտարվածների ցանկն աճում է. Հայաստանում, Արցախում, Լիբանանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Հրանտ-Վահան դուետն ու նրանց վարձու «մարդասպանները» պարտադրում են լռության օրենքը: Նմանօրինակ կապորալիզմի վառ օրինակ է Հրանտ Մարգարյանի երդմնակալության ելույթը համաշխարհային համագումարներում 2004 թվականից ի վեր: Նրա հովանու ներքո այս ելույթը վերածվում է նախազգուշացման, մինչդեռ, դաշնակ ավանդույթների համաձայն, այս պահը համերաշխության, բարեկամության, կառուցողական ոգու և ապագան գրկաբաց դիմավորելու ժամանակն է: Հրանտ Մարգարյանի հետ սույն խոսույթը վերածվեց նախազգուշացման և վերահսկողության մի ուղու, որն իրողություն էր անգամ մինչ համագումարի բացման արարողությունը, որը կարծես ոչ այլ ինչ էր, քան բուռն, վերջնական ու արմատական ելույթ, իսկ մնացյալ հատվածն իր ընկեր Հրանտի ցանկությունների գրանցման հարթակ։ ՀՅԴ պատմության մեջ և ակտիվիստների համար այդ հանդիսավոր հանդիպումների նախապատրաստությունները կողպելով՝ Հրանտ-Վահան դուետը, ճիշտ այնպես, ինչպես Ռուբեն-Նավասարդյան զույգը, հանդես են գալիս խոհեմ պատվիրակների ընտրության օգտին, որպեսզի կարողանան իշխել մեծամասնությանը, միևնույն ժամանակ շաղ տալով բաց մթնոլորտի որոշ փշրանքներ իշխանազուրկ փոքրամասնության համար, որպեսզի մարդկանց շրջանում ստեղծի այն պատրանքը, թե իբր կուսակցության ներսում գործում է մեծամասնության և փոքրամասնության սկզբունքը։ Իրականում, ինչպես Փարիզում կազմակերպված ՀՅԴ-ի 11-րդ Ընդհանուր ժողովում (1929թ. մարտի 17-մայիսի 2-ը), որի ընթացքում Ռուբեն Տեր-Մինասյանը Հայաստանի ՀՅԴ-ի ինքնակոչ ​​պատվիրակն էր, այն պարզ պատճառով, որ դաշնակ պատվիրակները հնարավորություն չունեին դուրս գալ ստալինյան ​Հայաստանից, Հրանտ Մարգարյանը լռեցնում է բանավեճը և չի հապաղում խոսել «շեղվելու» մասին, երբ վտանգ է զգում: Ինչ վերաբերում է 1988-ին Հունաստանում կազմակերպված XXIV Ընդհանուր ժողովը, չնայած այն հանգամանքին, որ բանավեճերը վերաբերում են պատվիրակների կողմից ընդունված Խորհրդային Հայաստանին վերաբերող որոշումներն ամբողջ թափով իրականացնելու ուղղությամբ ընդունվելիք ռազմավարությանը՝ Հրանտ Մարգարյանը խնդրում է Կոնգրեսին հեռացնել պոտենցիալ այլակարծիքներին՝ լարվածություն տեղծելով ներկաների շրջանում։ 1992թ. հոկտեմբերին Տուրում կազմակերպված XXV Ընդհանուր ժողովում, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից Հրայր Մարուխյանի անարդարացի վտարումից հետո, Հրանտ Մարգարյանը չկարողացավ մեկնել Ֆրանսիա, քանզի սոցիալիստական ​​կառավարությունը հրաժարվեց վիզաներ տրամադրել Մոսկվայում հայտնված արմատական ​​ճյուղի ներկայացուցիչներին (Խաժակ Տեր-Գրիգորյան, Հրանտ Մարգարյան, Էդիկ Հովհաննիսյան): Ի՞նչ կլիներ, եթե նրանք կարողանային մասնակցել: Ինչպես Ռուբենը 1933-ին, Հրանտը ևս փակեց «Դրoշակը» 2004-ին («Դրօշակը», առաջին համարը  2020) և չէր նախատեսում որևէ այլ գործողություններ, մինչդեռ կուսակցության պաշտոնական խոսքն այս անկախ Հայաստանում կարևոր էր առնվազն կուսակության անդամների համար: Հենց սա «Դրoշակի» նախկին խմբագիր Նազարեթ Բերբերյանի համար խնդիրների սկիզբ կդառնա. 2019 թվականի դեկտեմբերին Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, նրան ևս կհեռացնեն կուսակցությունից: Բացի այդ, ՀՅԴ-ի անդամները 2004 թվականից ի վեր սպասում են, որ Հրանտ-Վահան դուետը որոշի գումարել հատուկ համագումար, որը նվիրված կլինի կանոնադրության ու գործունեության եղանակի վերանայմանը: Իզուր, միշտ ապարդյուն, ինչու՞ փոխել կանոնադրությունը, երբ երեկույթի համար նախատեսված հագուստը հարմարեցված է Հրանդ և Վահան դուետի գեր ընկերների ուրվագծերին:

Այդ դեպքում ինչպե՞ս բնութագրել այս դաշնակ ռևիզիոնիզմը։ Պարզապես անտեղյակության և ամբարտավանության խառնուրդո՞վ: Անտեղյակություն… այս անձինք չգիտեն ՀՅԴ-ի պատմությունը, չեն կարդում և չեն մեկնաբանում, թե ՀՅԴ-ն ինչ պետք է անի իրենց սեփական զգացմունքների, սեփական տպավորության և սեփական ռազմատենչ փորձի կապակցությամբ, առանց իմանալու, թե այն, ինչ ձեռնարկում են ամրագրվա՞ծ է արդյոք Դաշնակցության ավանդույթում: Երբ իմաստուն Քրիստափորը ցույց է տալիս հաղթանակի արևը, նրանք՝ դաշնակ ռևիզիոնիստները, ովքեր հավատում են, որ նրանք ամեն ինչ գիտեն, ըստ էության, նայում են հիմնադրի տնկած մատին…

Ամբարտավանություն… այս անձինք արհամարհում են այն ամենն, ինչ տարբեր է իրենցից, արհամարհում են ցանկացած բանավեճ, որը կասկածի տակ է դնում իրենց նվաճումները և ծածկվում են ֆիդայինների փառահեղ անցյալով։ Նրանք իրենց համարում են ֆիդայինների հետևորդներ՝ առանց դասեր անգամ քաղելու այդ նվիրյալ մարտիկների փորձից: Եթե ​​ռևիզիոնիստները իշխանության գլխին են, նրանք մասնատում են կուսակցությունը: Եթե ​​այնտեղ չեն, այն չեն ընդունում և կիրառում են բոլոր տեսակի սադրանքներ՝ այդ ամենին վերջ դնելու համար, քանզի ՀՅԴ-ն լոկ իրենց է պատկանում: Նրանք վստահ են, որ Քրիստափորի, Ռոստոմի, Զավարյանի ուղերձի միակ օրինական ավանդատուներն են, նույնիսկ եթե նրանց ուղերձը բևեռայնորեն տարբերվում է նախահոր ուղերձից: Եթե ​​նրանք իշխանության գլխին չեն, դատապարտում են կուսակցությունների անդամատման ռիսկերը: Եթե իշխանության գլխին չեն, Դաշնակցությունը մեռած է, կաղում է և անհույս, ըստ իրենց։ Իրականում, դաշնակ ռևիզիոնիզմը, ղեկավարվելով այն սկզբունքով, որ ինքն ավելի վաղ է գոյություն ունեցել, քան պետությունը, մերժում է վերջինիս լեգիտիմությունը, քանի դեռ Դաշնակցությունը պետության գլխին չէ։ Երբ նրանք իշխանության ղեկին չեն, ըստ նրանց, պետությունը թույլ է և վտանգված, մինչդեռ կոալիցիոն կառավարություն ղեկավարելու ժամանակ պետությունը գտնվում է ճիշտ ուղու վրա և առաջ է շարժվում ճիշտ տեմպերով: Մենք տեսանք այն, ինչ տեղի ունեցավ Քոչարյան-Սարգսյան նախագահության 20-ամյակի և դաշնակ-հանրապետական ​​ռեժիմի ավարտից հետո՝ երկու տասնամյակների ավազակապետության և խայտառակության բոլոր ավելցուկներով: Կա՛մ դաշնակ ռևիզիոնիստները վերահսկում են կազմակերպությունները, հասարակական-քաղաքական գործընթացները և հայկական հարցի օրակարգը, կա՛մ նրանք ոչնչացնում են այն ամենը, ինչը փորձում է իրենց տեղը զբաղեցնել: Նույնիսկ երբ խոսքը վերաբերում է կուսակցության դաշնակ այլ ղեկավարներին: Այո՛, և ավելի մեծ թափով, քանի որ նրանք ներկայանում են որպես ՀՅԴ ավանդույթի երաշխավորներ՝ դաժանության, վերահսկողության և հավասարակշռության կորստի ֆոնին, անգամ սոցիալական այլ պաթոլոգիաների առկայությամբ՝ բոլորը քողարկված ուռճացման և անհանդուրժողանակության հաստ վարագույրով: Ռուբեն-Նավասարդյան դուետի պես, դաշնակ ռևիզիոնիստները ևս խաղում են հուզականության վրա՝ թիրախելով միլիտանտ նարցիսիզմն ու մնացած հայ բնակչության նկատմամբ «հոմո-դաշնակուսի» գերակայությունը: Նրանք գերզգայուն են ցանկացած իրադարձության նկատմամբ. կամ այն խստորեն դատափետում կամ գովաբանում են ինքնագոհ շնորհավորանքներով: Նրանք զգացմունքներն օգտագործում են որպես իրենց նվիրվածության հիմնարար առանցք,  իրենց իսկ սեփական բեմի վրա խաղալով ինքնագովերգի և ինքնաբավության ներկայացումը, կուսակցության արդար խոսքի իրենց իսկ սեփական սիմֆոնիայով։ Նրանք կուսակցության ծառան չեն, նրանք ինքնին կուսակցությունն են: Նրանք Հայ Դատի գործիքները չեն, այլ նրանք են Հայ Դատը: Նրանք քրիստափորիզմի անտարբեր ջատագովներ չեն, նրանք իրենց դիրքավորում են որպես մինի-Քրիստափորներ, մինչդեռ նրանք որևէ կապ չունեն հիմնադրի ուղերձի հետ, նրանց գործելակերպը տոտալիտարիզմի մաս է, և ոչ թե քրիստափորյան կանտիզմ։ Նրանք երբեք սխալ չեն, միշտ ճիշտ են: Հարցադրումներ չկան, և յուրաքանչյուր խոչընդոտ հօդս է ցնդում ձեռքի մեկ հպումով, ճիշտ այնպես, ինչպես կատուն է խաղում մկան հետ, նրան ավելի լավ կուլ տալու համար: Չկա ինքնաքննադատության լոկ մեկ նշույլ, հանդուրժում են միայն այն, ինչը, ըստ ստալինիստական ​​մեթոդի, մի փոքր ավելին է անում, որպեսզի նման լինի իրենց մտքում կառուցած դաշնակի մոդելին:

Բայց սա ստահոդ, վերանայված, սխալ մոդել է, քանի որ նրանց համար Դաշնակցությունը գաղափարների ֆեդերացիա չէ, այլ մոնոխրոմ կուսակցություն, որի դիրիժորական փայտիկը նրանք պահում են իրենց ձեռքում։ Մի խոսքով, սերնդեսերունդ այս ռևիզիոնիստներն ավելի շատ նմանվում են ստալինյան դաշնակներին, քան դաշնակների ռազմատենչ մեծամասնությանը՝ երեք հիմնադիրների խոսքին հավատարիմ և նվիրված ծառաներին:

Հենց Դաշնակի ռևիզիոնիզմը կուսակցության իշխանության ղեկն իր ձեռքն առավ 1991 թվականից ի վեր Հայաստանում: Կրկնակի պատիժ Դաշնակցության համար. մի կողմից Դաշնակցության հայաստանյան մասնաճյուղը պարուրված է ստալինիստական ​​կոմունիզմի որբերով և Հայաստանի Համազգային շարժման (ՀՀՇ) հիասթափված անդամներով, մյուս կողմից 30 տարի շարունակ Հայաստանում աճող կուսակցության արմատը աղտոտված է դաշնակ ռևիզիոնիզմով։ Հասկանու՞մ եք, սիրելի՛ ընթերցողներ, կրկնակի աղետ է ՀՅԴ-ի և հայության համար. հետկոմունիզմի կողմից կողոպտված և ռևիզիոնիստական ​​կազմակերպության կողմից կրկնակի կողոպտված մի կուսակցություն։ Սա՞ է Դաշնակցութունը: Ո՛չ և ո՛չ, ՀՅԴ-ն գաղափարների, նախագծի և ներառական ու միավորող ձգտման դաշնակցություն է: Բայց այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Դաշնակցության ձախողումը Հայաստանում: Ինչպե՞ս բացատրել, որ ՀՅԴ-ի փոխպատվաստում տեղի չի ունեցել Հայաստանում: Դա կտեսնենք հաջորդ անգամ:

 

 

Շարունակելի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում