Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը

ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզում։ Այդ մասին նախարարը հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտելով, որ մրցաշարի գլխավոր նպատակը մասսայական սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպը խրախուսելն է, ինչը կարելի է կատարված համարել։

«Այն, ինչ այսօր արձանագրեցինք, գոհացուցիչ է, շատ դրական եմ գնահատում և հաջողված։ Կարևորը, որ վնասվածքներ չեղան, բոլոր մասնակիցները, որոնք ստարտ էին տվել, նաև ֆինիշին մոտեցան, միջադեպեր չեղան։ Գերագույն խնդիրը, նպատակը, որ դրվել էր հեծանվային այս մրցաշարը կազմակերպելիս, մասսայական սպորտի զարգացումն է, ինչը միտված է, իհարկե, առողջ ապրելակերպի խրախուսմանը և նաև միասնականության գաղափարին։ Կարծում եմ, որ շատ հաջողված է՝ որպես առաջին փորձ։ Ինչպես գիտեք` գաղափարը վարչապետինն է, ինչը այսօր իրականություն դարձավ», - ասաց ԿԳՄՍ նախարարը։

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց, որ նախարարությունը ծրագրում է նմանատիպ մրցաշարեր կազմակերպել նաև այլ մարզաձևերում, տարվա տարբեր ժամանակահատվածներում։ «Վերջնական որոշում դեռ ընդունված չէ, բայց կարող եմ նախնական ասել, որ դիտարկվում է, օրինակ, թենիսի, վազքի, լողի մարզաձևերում»։

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը` Շորժա - Սևանի թերակղզի (հեռավորությունը՝ 40 կմ) երթուղիով։ Մրցաշարն անցկացվում էր երկու տարիքային խմբով։ Առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, և երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]