Տնտեսություն 13:51 22/06/2018 Հայաստան

Հայաստանը կարող է Բելառուսի հետ տնտեսական լուրջ հարաբերություններ ստեղծել. Գագիկ Մակարյան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բուռն քննարկումներ էր առաջացրել մասնագետների շրջանում, այսօր էլ այդ քննարկումները շարունակվում են՝ ի՞նչ տվեց միությունը Հայաստանին, արդյոք բոլոր սպասումներն արդարացել են:

ԵԱՏՄ համատեքստում Բելառուսի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների, առևտրային կապերի հեռանկարների շուրջ Panorama.am-ը զրուցել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

Տնտեսագետը խոստովանում է՝ կան լավ հարաբերություններ, բայց երկու երկրների միջև կա հսկայական ու դեռևս չօգտագործված ներուժ, իսկ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում Բելառուսի հետ առևտուրը:

«Բելառուսին բաժին ընկնող արտաքին առևտուրը 2013 թվականին կազմել է 0.8-0.9%՝  ՀՀ արտաքին առևտրի երկրների շարքում զբաղեցնելով 18-րդ տեղը: 2016թ-ին ծավալներն աճեցին՝  հասնելով 1-1,5 տոկոսի, սակայն 2017 թվականին առևտրի ծավալները  նվազեցին շուրջ 25 տոկոսով: Այսինքն՝ տնտեսական հարաբերությունները շատ առաջ չեն գնում»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Հայաստանի տնտեսական կապերը ԵԱՏՄ անդամ երկրներ Ղազախստանի և Ղրղզստանի հետ չափազանց թույլ են ուրվագծված: Մասնավորապես, Ղազախստանին բաժին ընկնող արտաքին առևտուրը  2013 թ. կազմել է 0.1%, 2017թ-ին՝ 0,2%, իսկ Ղրղզստանի հետ Հայաստանը գրեթե արտաքին առևտուր չունի. 2017թ-ին արտաքին առևտրի ծավալը կազմել է մոտ 1,5 մլն դոլար, որից 1,2 մլն-ի չափով կազմում է Հայաստանից արտահանումը, իսկ մեր երկիր այնտեղից հիմնականում ներկրվում է  դեղորայք, ընդեղեն:

Այսպիսով, ըստ տնտեսագետի, գլոբալ գործընկերը ԵԱՏՄ-ում մնում է Ռուսաստանը, որը Եվրամիությունից հետո՝  Հայաստանի առևտրային 2-րդ խոշոր գործընկերն է, իհարկե լինում են տարիներ, երբ ՌԴ-ն հայտնվում է առաջին տեղում:

«Հայաստանում թողարկած արդյունաբերական ապրանքների 50 տոկոսը վաճառվում է երկրի ներսում, իսկ ԵԱՏՄ-ի երկրներում՝ 8,4 տոկոսը, որի զգալի մասը՝ Ռուսաստանում: Այսինքն՝ մենք շատ չնչին բան ենք դրսում վաճառվում: Երբ ասում ենք, որ Ռուսաստանն առաջին տեղն է, դա չի նշանակում, որ մենք շատ բան ենք արտահանում, դա հիմնականում պայմանավորված է ներկրումով»,- նշեց նա՝ հավելելով, որ  Հայաստանի արդյունաբերական արտադրանքի 41.6%-ն էլ վաճառվում է այլ երկրներում՝ ԵՄ-ում, ասիական երկրներում, ԱՄՆ:

Ինչ վերաբերում է Բելառուսին, Գագիկ Մակարյանը կարծում է, որ կոնկրետ Հայաստանը կարող է այդ երկրի հետ տնտեսական լուրջ հարաբերություններ ստեղծել, դրանց զարգացման համար կան նախադրյալներ, բայց միևնույն ժամանակ կան խնդիրներ:

«Միանշանակ Բելառուսը լուրջ և մեծ շուկա կարող է լինել Հայաստանի համար, բայց դրա համար պետք է ավելի սերտ համագործակցություն: Բելառուսի տնտեսությունը բավականին զարգացած է: Ոլորտային առումով, կենտրոնացվածությամբ այն ավելի հավասարաչափ է զարգացած, քան Ռուսաստանում: Ուստի,  մեր երկիրը կարող է այնտեղ լուրջ ծրագրեր իրականացնել»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Սակայն, ըստ նրա, բելառուսական շուկա մուտք գործելն այդքան էլ հեշտ չէ: Այսօր խորհրդային  տարիներին կառուցված գրեթե բոլորը գործարաններն այնտեղ աշխատում են, Բելառուսն ունի ավտոբուսների, բեռնատար մեքենաների արտադրություն,  շվեյցարացիների հետ նախատեսում են զարգացնել տրոլեյբուսի, տրամվայի արտադրությունը, Ֆինլանդիայի հետ ունի սառնարանների և հեռուստացույցների հավաքման արտադրություն, զարգացած է դեղորայքի, սննդամթերքի արտադրությունը: Ավելի թույլ զարգացած է տեքստիլի, կոշկեղենի  արտադրությունը, սակայն դա ավելի շատ վերաբերում է դիզայնին: Իսկ օրինակ,  Հայաստանն, ըստ նրա, այս առումով լավ դիրքերում է:

«Այս ամենը հաշվի առնելով՝ հասկանում ենք, որ բավականին դժվար է մուտք գործել այդ երկիր, որտեղ  զարգացած է և արդյունաբերությունը, և էլեկտրատեխնիկան, այսինքն՝ տնտեսապես կայացած, ուժեղ պետություն մտնելը դժվար է: Դժվարություններ կան նաև այն առումով, որ  Բելառուսի տնտեսության մեծ մասը շարունակում է մնալ պետական վերահսկողության տակ, և մասնավոր  սեկտորն իր երկրի ներսում ունի խնդիրներ, ուր մնաց՝ մենք այնտեղ բիզնես դնենք»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, Բելառուսի հետ Հայաստանը կարող է համագործակցել մի քանի ուղղություններով: Մասնավորապես, առևտրի ընդարձակման համար հեռանկարային է սննդամթերքի արտադրությունը, մեր երկրից չորացրած թեյաբույսեր և դեղաբույսեր հնարավոր է արտահանել, որոնք կարող են օգտագործվել Բելառուսի դեղորայքի արտադրությունում, Հայաստանը կարող է ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում ծառայություններ մատուցել, համատեղ ծրագրեր մշակել:

«Կարծում եմ, որ լուրջ համագործակցություն կարող է սկսվել ՏՏ ոլորտում: Այսօր Բելառուսում ՏՏ ոլորտը արագ զարգանում է, մինչդեռ երեք տարի առաջ բավականին թույլ էր, իսկ հիմա մեծ հաջողություններ են գրանցել: Հայաստանի ինժեներական միտքն ու ՏՏ ոլորտը կարող են համագործակցել ու լուրջ արդյունքներ գրանցել»,- նշեց նա:

Բելառուսից ներկրվող ապրանքների գծով էլ Գագիկ Մակարյանն առանձնացրեց հետևյալը՝ գյուղատնտեսական տեխնիկա, տրակտորների համապատասխան կցորդներ գյուղատնտեսական տարբեր աշխատանքների համար, բելառուսական ավտոբուսներ, դեղորայք:

Նրա խոսքով՝  առևտրային հարաբերությունների ընդլայնման առումով դժվարությունները նաև կայանում են նրանում, որ երկու երկրների բիզնես համայնքներն իրար վատ են ճանաչում, քիչ են շփվում, երկրորդ՝ ուղիղ չվերթներ երկար ժամանակ չկային,  միայն վերջերս են վերսկսվել, արտարժույթի մասով ևս խնդիրներ կան. Հայաստանում արտարժույթի գործարքներն ավելի ազատականացված են, քան Բելառուսում:

Գագիկ Մակարյանն անդրադարձավ նաև Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ նշելով, որ զենքի վաճառքն ամբողջ աշխարհում համարվում է շահութաբեր ոլորտներից մեկը, այն նաև տարբեր երկրներին կախվածության մեջ է պահում: 

«Զենքի արտադրությունը ռազմական արդյունաբերության մի մասն է և դա մուլտիպլիկատիվ  էֆեկտ ունի, տնտեսության մյուս ճյուղերն էլ է զարգացնում: Այս առումով մենք միայն չպետք է դիտարկենք, որ Բելառուսը մեր թշնամուն է զենք վաճառել, այն իր արտադրանքն է վաճառել և դրանով այլ ճյուղերն է զարգացնում»,- նշեց նա:

Գագիկ Մակարյանը նաև ասաց, որ Ադրբեջանը մի քանի անգամ կրեդիտներ է տրամադրել Բելառուսին, այսինքն՝ վարկեր վերցնելով Բելառուսը մտել է որոշակի կախվածության մեջ. «Ռուսաստանը հայտարարում է՝  դա բիզնես է, Բելառուսն էլ լսում է ավագ եղբորը, բայց ես այդպես զգայուն չէի վերաբերվի այդ հարցին: Ընդհանրապես քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ինստիտուտները պետք է ճկուն աշխատեն: Օրինակ, կարող է Ադրբեջանը քաղաքական քայլ է կատարում և կրեդիտ է տալիս Բելառուսին, որ գցի նրան կախման մեջ, Բելառուսն էլ տնտեսական քայլ է կատարում, որ զենք վաճառելով իր երկրի տնտեսությունը զարգացնի»:

Նրա խոսքով՝  հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների սերտացման համար նախ պետք է դիվանագիտական խնդիր դնել: Օրինակ, կարելի է  այնպիսի քայլեր ձեռնարկել, որ  մեր գործարարները ներդրումներ անեն Բելառուսում և երկրի ՀՆԱ-ում հայկական գործարանները որոշակի դերակատարություն ունենան: Երկրորդ, Հայաստանը կարող է համագործակցել Բելառուսի ռազմական արդյունաբերության ոլորտում, այդպիսով կարող է զենքի վաճառքի հետ կապված կանխարգելիչ քայլեր իրականացնի:

«Հայաստաննն ունի ինժեներական միտք և այն կարող ենք օգտագործել Բելառուսի ռազմարդյունաբերությունում, համատեղ նախագծեր մշակենք և այլն: Դրանով Բելառուսը կապվածություն կունենա Հայաստանից, զենքերը կստեղծվեն համատեղ և դրանք կարող է նաև Հայաստանը վերցնել: Այսպիսով, լինելով ռազմական արդյունաբերության գործընկեր ՝ Բելառուսը ազատ զենք չի վաճառի Հայաստանի թշնամի երկրին»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Տնտեսագետը կարևորեց նաև տուրիզմի զարգացումը. «Բելառուսցիները լավ մարդիկ են, բարի են և ճանաչելիությունը, մշակույթների փոխանակումը, հարաբերությունների ջերմացումը  կարող է բերել նրան, որ պետությունների ներսում տրամադրություններն ավելի լավանան»:

Գագիկ Մակարյանը  նշեց նաև, որ մի շարք ոլորտներում Բելառուսն ունի աշխատուժի կարիք, և Հայաստանը կանոնավոր միգրացիայի շրջանակում կարող է արտահանել իր աշխատուժը. «Դրանով հայերը կարող են իրենց ներդրումն ունենալ Բելառուսի տնտեսության մեջ՝ ստեղծելով հավելյալ արժեք երկրում:  Այսօր ամբողջ աշխարհում ընդունված է աշխատուժի փոխանակումը: Կան այնպիսի ոլորտներ, որտեղ որոշ երկրներ մասնագետներ չունեն կամ էլ իրենց երկրի բնակչությունը չի ցանկանում այդտեղ աշխատել: Հետևաբար, Հայաստանը կարող է Բելառուսի հետ նաև այս ուղղությամբ համագործակցել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}