Instagram սոցիալական ցանցը նոր գործառույթներ է ներդրել համացանցում ատելության խոսքի և ոտնձգության դեմ պայքարելու համար՝ հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Նորարարություններից մեկը կլինի մի մեխանիզմ, որը արհեստական ինտելեկտի միջոցով ճանաչում է, թե ինչպիսի բառապաշար է օգտագործում օգտատերը իր հրապարակումներում կամ մեկնաբանություններում: Եթե համակարգը հաղորդագրությունը համարի վիրավորական, ապա հեղինակին կխնդրի փոխարինել այն պակաս կոպիտ բառապաշարով:
Մեկ այլ նորարարություն կլինի «Restrict» տարբերակի ներդրումը («Սահմանափակել»` անգլերենից), որը թույլ է տալիս սոցիալական ցանցի օգտատերերին թաքցնել իրենց հաղորդագրությունների տակ թողած այլ վիրավորական մեկնաբանություններ: