Նազարբաևի դուստրը չի առաջադրի իր թեկնածությունը
Ղազախստանի խորհրդարանի նախագահ, երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, չի պատրաստվում առաջադրել թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում։
«Ոչ, Դարիգա Նազարբաևան չի պատրաստվում առաջադրվել»,- Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին Tengrinews.kz-ին ասել է Նազարբաևայի օգնականը։
Zakon.kz պորտալը միաժամանակ գրում է, որ Նազարբաևան հիշեցրել է, որ ցանկացած քաղաքացի կարող է առաջադրել իր թեկնածությունը, իսկ թեկնածուներին առաջադրելու մասին որոշումները պետք է ընդունեն քաղաքական կուսակցությունները։ Նա նշել է, որ ընտրությունների արդյունքը կախված է Ղազախստանի ժողովրդից։
Նազարբաևան չի հայտնել՝ կհամաձայնվի, եթե կուսակցությունն առաջարկի նրան առաջադրել թեկնածությունը։
55-ամյա Դարիգա Նազարբաևան խորհրդարանի խոսնակն է մարտի 20-ից, երբ գաղտնի քվեարկության արդյունքում ներկա բոլոր պատգամավորները միաձայն քվեարկել են նրա օգտին։
30 տարի Ղազախստանը ղեկավարելուց հետո Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ին հայտարարել էր լիազորությունները վայր դնելու մասին։ Երկրի ղեկավար էր դարձել Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը։ Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ