Իրավապահ համակարգում վիրուս է. ՀՀԿ-ականներին վարակելու վտանգ կա

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվեց «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Այսօր օրակարգում էր օրենքի նախագծում նախատեսված եկամուտների հատկացումները իշխանության պետական եւ դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:

Նախագահականից, կառավարությունից եւ ԱԺ-ից ներկա էին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նախապես հայտարարվել էր: Հետաքրքիր է, որ պետական կառույցների ներկայացուցիչների չափ պարտաճանաչ կերպով Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեի քննարկմանը չէին ներկայացել իրավապահ համակարգի պաշտոնյաները: Մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի փոխարեն Ազգային ժողով էին եկել նրանց տեղակալները:

Սակայն ԱԺ պաշտոնական կայքում որպես զեկուցող նշված էին հենց գերատեսչության ղեկավարների անունները: Հարց է առաջանում՝ դատախազը, քննչական կոմիտեի նախագահը եւ ՀՔԾ-ի պետը դիտավորյա՞լ չէին եկել, թե ավելի կարեւոր գործեր ունեին, քան նրանց կառույցների 2018 թվականի բյուջեն էր:

Նշենք, որ արդարադատության նախարարի, ԿՀԸ նախագահի տեղակալների փոխարեն քննարկմանն անձամբ եկել էին Դավիթ Հարությունյանն ու Տիգրան Մուկուչյանը:

Երբ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու՞ վերադասը չի ներկայացել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պետը վատառողջ է, վիրուսներ են: 

Նախօրեին լրատվամիջոցներից մեկում եղավ հրապարակում այն մասին, որ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեի քննարկումներին ներկա չեն եղել նաեւ որոշ ՀՀԿ-ականներ: Մնում է հուսալ, որ իրավապահ համակարգի վիրուսը չի տարածվել ու վարակել նաեւ նրանց: 

Տպել
6415 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը