Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ռուսաստանի ԿԳ նախարարի հետ

ՌԴ ԿԳ նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի հետ: Ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կարևորել են կրթության և գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլևան հանդիպման ընթացքում անդրադարձել են ՌԴ նախարարի Երևան կատարած այցի ընթացքում ձեռքբերված երկկողմ պայմանավորվածություններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարևորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում: Ռուսական կողմն ընդգծել է նաև, որ հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին հետաքրքրություն է դրսևորել թերհամալրված դպրոցներում կրթության կազմակերպման ռուսական փորձի նկատմամբ, ընդգծելով, որ Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցների զարգացումը ոլորտի առաջնահերթ խնդիրներից է:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում այժմ քննարկվում է Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որի ընդունումից հետո զարգացման և համագործակցության նոր հեռանկարներ են բացվում համալսարանական գիտության համար: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է գիտական համատեղ կլաստերների ստեղծման հնարավորությունը, որը մեխանիզմներ կստեղծի գիտական ինստիտուտներում կրեդիտների կուտակման, ուսանողների և հետազոտողների շարժունության համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթության և գիտության ոլորտում ընդլայնել համագործակցությունը՝ նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի և տեղեկատվության փոխանակմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում