24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի Պաշտպանության նախարար Ավիգոդոր Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել:

Թուրքական «haber7» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Լիբերմանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է:

«Չեմ կարծում, որ ընդունելի կլինի փորփրել մի հարց, որն ամբողջապես պատմական, վիճելի և վերացական է: Կարծում եմ, որ այս հարցը Թուրքիայի հանդեպ Իսրայելի դիրքորոշման վրա զգալի ազդեցություն չունի»:

Հիշեցնենք, որ Իսրայելի ընդդիմադիր «Yesh Atid» կուսակցությունը երկրի խորհրդարան կներկայացնի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախատեսող նոր օրինագիծ: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը նշել է, որ Իսրայելը վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ