Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծը. ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

Հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծը. ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եղեռնազարկ ժողովրդի զավակ». այսպես է իրեն անվանել հայ գրականության մեծանուն քնարերգու Հովհաննես Շիրազը, որը բազմաթիվ բանաստեղծությունների, պոեմների ու քառյակների հեղինակ է, գրող, որը կարողացել է իր ստեղծագործությունների անկեղծությամբ գերել ընթերցողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է:

Մեզ  հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ Շիրազն առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որն իր տաղանդը լիաբուռն նվիրեց  պահանջատիրությանը: «Մասիսը՝ որպես Հայոց ցեղասպանության, պատմական Հայաստանի վերապրումի, կենսասիրության խորհրդանիշ հենց Շիրազը բերեց գրականություն: Շիրազը Արարատին նվիրված  տասնյակ բանաստեղծություններ ունի»,-նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հովհաննես Շիրազը երևելի սերնդի բացառիկ ներկայացուցիչ էր: «Ժամանակը շատերին լուսանցք նետեց, իսկ Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, որոնք իրապես շատ մեծ են, մնացին հաստատուն, և այսօր էլ նույնքան սիրում ու մեծարում ենք նրանց, ինչպես տասնամյակներ առաջ»,-ասաց թանգարանի տնօրենն ու հավելեց, որ Շիրազի գործերում ընդգծված վերաբերմունք կա հայրենիքի և մոր  նկատմամբ. մայր ասելով՝ հասկանում էր հայրենիք, իսկ հայրենք ասելով՝ Աստղիկ մորը:

«Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է զարմանալի պատկերներով: Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի «Էքսպրոմտին», «Բիբլիականին» և այլ բանաստեղծությունների:

Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է»,-գրել է Ավետիք Իսահակյանը:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]