Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում խոսել է Հայաստանի համար նորարարական ոլորտի կարևորությունից

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում նախագահեց «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները և Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով բարձր մակարդակի քննարկումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության կողմից: Միջոցառման բանախոսներն էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը և «Wicastr» ընկերության գործադիր տնօրեն Արմին Սաիդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Միջոցառումը նվիրված էր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ Հայաստանի փորձին՝ հիմնված նորարարությունների և մասնավոր հատվածի հետ գործընկերության վրա։ Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության համատեքստում բանախոսների կողմից ներկայացվեց նոր կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար նորարարական ոլորտը կարևոր նշանակություն ունի տարբեր շահառուների համախմբման միջոցով զարգացման ծրագրերին լավագույն լուծումներ մշակելու գործում։ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Կայուն զարգացման նպատակների ազգայնականացման գործում ՄԱԿ-ի կառույցների հետ Հայաստանի շարունակական արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև կարևորեց նոր գաղափարների և ստեղծարարության գործում ՄԱԿ-ի հետ ձևավորված սերտ փոխգործակցությունը` ընդգծելով այն խորացնելու մեր երկրի շահագրգռվածությունը։

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին առնչվող գործունեությանը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին և սերտ համագործակցություն ծավալել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և այլ ոլորտներում։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը կարևորում է նորարարությունը, որը հնարավորություն է ընձեռնում ստեղծագործելու և նյութականացնելու նոր գաղափարները` դրանք ներդնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Հայաստանի պարագայում արդեն իսկ առկա են կարևոր նախաձեռնություններ, որոնք էական հաջողություն են արձանագրել այդ ուղղությամբ․ ԹՈՒՄՈ, ՍՄԱՐԹ կենտրոն, Dasaran.am և այլք, որոնց գործունեությունն անցյալ տարի ներկայացվել է նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Կառավարությունը մեծապես խրախուսում է այս նախաձեռնությունները։ Կայուն զարգացման նպատակների ողջ հայեցակարգը կառուցված է նորարարական, ստեղծագործական գաղափարների վրա՝ կայուն զարգացում ապահովելով դրանք ներդնող երկրներին։ «Սա այն է, ինչին մենք ձգտում ենք», – շեշտեց ԱԳ նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում