Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը

ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն: Ավելին` որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ ուշադրություն դարձնելով գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարել է սահմանել վերահսկողություն 1-ին կետով սահմանված պահանջի և ծրագրի կատարման նկատմամբ, իրականացնել գործընթացի համակարգման և ամփոփման աշխատանքները և պարբերաբար զեկուցել կատարման ընթացքի մասին:

«Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք, մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառենք»,-նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է:

Առաջարկություններ կներկայացվեն բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ

Բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումների վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ: Ավելին, առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև»։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ, ներառյալ ոլորտի հստակեցմանն ուղղված օրենդրական նախաձեռնությունների փաթեթ: Ըստ անհրաժեշտության հարցը կքննարկվի նաև շահագրգիռ այլ մարմինների հետ:

Նվազագույնի կհասցվեն հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառմանը, նշել է. «Վերջին ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի և դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումն ապահովելու նպատակով, իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ: Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալում եմ Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը»: Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել: ՊԵԿ նախագահը նշել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՊԵԿ-ը ԿԲ-ի հետ մշակել է նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի և կմտնի կիրառության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում