Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում  2-րդն են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում  2-րդն են

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային 16-րդ մրցաշարում 19 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը, որն անցկացվել է արդեն 16-րդ անգամ, այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից։ Նրանց միացել են Լիտվայի խոշոր լրատվամիջոցները ներկայացնող 5 թիմեր։ Հայաստանի թիմը տոնել է 6 հաղթանակ, այդ թվում 4-ը՝ խոշոր հաշվով, խաղացել է 1 ոչ ոքի եւ պարտվել 1 խաղում։ 24 միավորով կրկին հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որը հաղթել է բոլոր 8 խաղերում եւ ոչ մի գնդակ բաց չի թողել։ 3-րդ տեղը բաժին է հասել Լիտվայի ժուռնալիստների միության Pressas թիմին՝ 14 միավորով։

Հայաստանի թիմի խաղացող Դավիթ Եղիազարյանն էլ մրցակիցների դարպասը խփած 12 գնդակով արժանացել է մրցաշարի լավագույն հարձակվողի կոչման եւ որպես պարգեւ ստացել Լիտվայի հավաքականի մարզաշապիկ։ Հայաստանի թիմի կազմում հանդես է եկել նաև «Արմենպրես»-ի աշխատակիցը:

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

2019թ․ կայացած նախորդ մրցաշարում եւս Հայաստանի լրագրողները զբաղեցրել էին 2-րդ տեղը, իսկ մինչ այդ երեք անգամ անընդմեջ 3-րդն էին։ Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]