1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանում օրական միջինը 3 քրեական գործ է հարուցվում թմրանյութերի օգտագործման և շրջանառության հատկանիշներով

Ադրբեջանում օրական միջինը 3 քրեական գործ է հարուցվում թմրանյութերի 
օգտագործման և շրջանառության հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ի առաջին կեսին Ադրբեջանում հարուցվել է 13182 քրեական գործ, որից 1694-ը՝ 12,9 տոկոսը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի փոխանցմամբ` հարուցված քրեական գործերի 63,9 տոկոսը վերաբերում է թմրանյութերի անձնական օգտագործման, 28,2 տոկոսը` ապօրինի շրջանառության դեպքերին:

Քրեական գործերում ներգրավված անձանց 0,2 տոկոսը կազմում են անչափահասները, 8,6 տոկոսը` 18-24 տարեկանները, 13,9 տոկոսը` 25-29, իսկ 77,3 տոկոսը` 30-ից բարձր տարիքայինները:

Հաշվետու ժամանակաշրջանում առգրավվել է 639,2 կգ թմրանյութ, որի 55,2 կիլոգրամը եղել է հերոին, 426,9 կգ-ը` մարիխուանա, 119,5 կգ-ը` օփիում, 2,5 կգ-ը` հաշիշ, 35,1 կգ-ը` տարբեր հոգեմետ դեղամիջոցներ, որոնք ազատ վաճառքի համար արգելված են: 

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում 20-22 հազար քրոնիկ թմրամոլներ կան:

«Թրենդ» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Արզու Նաղըևի փոխանցմամբ՝ չնայած պաշտոնական վիճակագրության տվյալներին, Ադրբեջանում թմրանյութ օգտագործողների թիվն ավելի մեծ է, այն հասնում է մոտ 300 հազարի:

Նրա հաղորդմամբ` Ադրբեջանը հանդիսանում է նաև թմրանյութերի փոխադրման տարանցիկ ուղի:

«Հերոինը հիմնականում Աֆղանստանից տեղափոխվում է Իրան, Իրանից՝ Ադրբեջան, Ադրբեջանից՝ Եվրոպա: Այդ թմրանյութերը ԱՖղանստանից ձեռք են բերվում 3 մլրդ դոլարի չափով և փոխադրվելով Եվրոպա՝ դառնում են 32 մլրդ դոլար: Այս թիվը  միջին երկրների պետական բյուջեից 4-5 անգամ մեծ է»,- հավելել է Նաղըևը:

Ադրբեջանի թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի փոխանցմամբ` պաշտոնապես գրանցված թմրամոլներից 5-ը անչափահասներ են, 612-ը` կանայք: 2017թ. առաջին երեք ամսում Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում ստացիոնար բուժվել են 833 մարդ, որոնցից 308-ը բուժում է ստացել ալկոհոլային կախվածությունից, 519-ը` թմրանյութերից կախվածությունից: Ադրբեջանում աճում է նաև երիտասարդական թմրամոլության մակարդակը` 2016 թ. դրությամբ գրանցված 29 հազար 448 թմրամոլների 60-70 տոկոսը կազմում են երիտասարդները:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ' «Հին բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հիմնականում օգնում է Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունը: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թ. սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]