Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Մեծ պարտքը բանակին. տոն և էական խնդիր

Հայաստանը տոնում է ազգային բանակի օրը, և այն, որ այդ բանակը նաև իրական պատերազմ հաղթած բանակ է, բազմապատկում է տոնի արժեքը: Տոնն առանց պաթոսի չի լինում և այդ իմաստով հունվարի 28-ին պաթոսը օբյեկտիվ է, գրեթե անխուսափելի: Միևնույն ժամանակ, հայկական բանակը չափազանց էական ու առանցքային միավոր է, պաթոսադիտարկման ենթակա լինելու համար: Ընդ որում, առանցքային ու էական ոչ միայն լոկ այն իմաստով, որ պատերազմի մեջ գտնվող, անվտանգային բազմաթիվ մարտահրավերներ և ընդհուպ Երևանի նկատմամբ նկրտում ունեցող հարևան, պանթուրքիստական գաղափարին հավատարմություն ունեցող հարևան ունեցող պետության անվտանգության բացառիկ երաշխավորն է:

Հայկական բանակը աշխարհաքաղաքական միավոր է, այն պարզ պատճառով, որ ստեղծել և պահում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, ֆիզիկապես զուտ ռեգիոնալ համատեքստում՝ սակայն գործնականում քաղաքական, ռազմա-քաղաքական նշանակությամբ շատ ավելի ընդգրկուն շրջանակում: Արցախի առաջին պատերազմի հաղթանակը մեծ հաշվով նոր աշխարհակարգի շրջանակում դրված առաջին քարն է, և նույնիսկ գուցե շարված առաջին պատը, որ հայկական բանակը պահում է անգամ պետականության զարգացման համակարգային արատների և խնդիրների քառորդդարյա ժամանակահատվածով հանդերձ:

Այդ տեսանկյունից, հայկական բանակի օրը իր տոնական աշխուժությամբ, խանդավառությամբ, նաև պաթոսով հանդերձ, ընդգծում է թերևս նաև մեր առօրեական մի խնդիր, համակարգային և խորքային մի խնդիր: Մեր հասարակական-քաղաքական կյանքը համարժեք չէ հայկական բանակի ստեղծած նոր աշխարհաքաղաքական իրողությանը, դրանից բխող թե հնարավորություններին, թե մարտահրավերներին: Հայկական բանակը գործնականում ունի այդ անհրաժեշտությունը, իր ստեղծած նոր իրողությունների հարցում մենակ չմնալու անհրաժեշտությունը: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն իր բովանդակությամբ և օրակարգով գտնվում է այդ իրականության հանդեպ էական անհամարժեքության մեջ: Դրա լավագույն վկայությունն է նաև այն «դիսկուրսը», որ ներկայումս պարուրել է հայաստանյան ներքին կյանք կոչվածը: Այդ անհամարժեքությունը հաղթահարելը խնդիր է, որի լուծումը հանրությունը արդեն ավելի քան քառորդ դար պարտք է բանակին: Այդ պարտքը պետք է վերադարձնել, հնարավորինս արագ և ընդգրկուն քայլերով:

Հանրային, քաղաքական էլիտաները կրում են դրա պատասխանատվությունը, կամ ավելի շուտ՝ միայն այդ պատասխանատվությունը ստանձնողը կարող է կրել հանրային կամ քաղաքական էլիտա կոչվելու, համարվելու պատիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում